Հրապարակը գրում է. Այսօր Նոյեմբերյան խոշորացված համայնքում կայանալու է նորընտիր համայնքապետի՝ Արսեն Աղաբաբյանի երդմնակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը (29,54 տոկոս)՝ Աղաբաբյանի գլխավորությամբ, կոալիցիա է կազմել «Հանուն հանրապետության» կուսակցության հետ (26,66 տոկոս)՝ Մհեր Աղամյանի գլխավորությամբ, եւ ընտրել Կոթիի երկարամյա համայնքապետ Աղաբաբյանին։ Իսկ 43,76 տոկոս ձայն ստացած ՔՊ-ն՝ Կարեն Աբազյանի գլխավորությամբ, ստիպված է դառնալ ընդդիմություն։
Սակայն ՔՊ-ն ոչ մի կերպ չի հաշտվում պարտության հետ, եւ, մեր տեղեկություններով, որոշել են հարամել երդմնակալությունը՝ իրենց կողմնակիցներին բերելով համայնքապետարան ու բախումներ հրահրելով, ինչպես Փարաքարում։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պարտության հետ չհաշտվող Աբազյանը նախկինների՝ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ է, եւ հենց մարզի ՀՀԿ-ականներն են այսօր պայքարում ՔՊ-ին ընդդիմություն դարձած համայնքային նոր իշխանությունների դեմ։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը