Համբուրգում ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա
Գերմանական Համբուրգ քաղաքում, որտեղ այս օրերին անցկացվում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ»՝ կրակային պայթուցիկներ են նետել ոստիկանների վրա: Այս մասին ասվում է Համբուրգի ոստիկանության Twitter-ում: «Հոլսենշտրասե փողոցի վրա մեր գործընկերների վրա «մոլոտովյան կոկտեյլներ» են նետվել և բարիկադներ են վառվում», - ասվում է ոստիկանության էջում, տեղեկացնում է РИА Новости-ն Բախումների արդյունքում վնասվածքներ ստացած ոստիկանների թիվը հասել է 159-ի, ձերբակալվել է 45 իրավախախտ:
