Տկզարը, սևն ու սպիտակը, թանկարժեք մեքնենան ու ոչ միայն․ ցուցմունքներ Նիկոլ Փաշինյանի դեմ

Երևանի ավագանու՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու պահանջով արտահերթ նիստի իրադարձությունն արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթն էր։

Հայկ Մարությանը խիզախություն ցուցաբերեց՝ անկեղծորեն ներկայացնելու, այսպես կոչված, հեղափոխության իրական բովանդակությունը, որը պոպուլիզմի և ստի շատ մեծ չափաբաժնով արդեն երեք տարի շարունակ քողարկված է Նիկոլ Փաշինյանի և նրա շնորհիվ պաշտոնի հասած մի խումբ բախտախնդիրների կողմից։ «Այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխության արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, անընդունելի է ինձ և հազարավոր այլ մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են արել ավելի լավ Հայաստան ունենալու համար»,- նշել է Հայկ Մարությանը։

Մարությանի ապրած հիասթափության մեջ 2018 թվականին հրապարակներ ու փողոցներ բակող տասնյակ հազարավոր մարդիկ կարող են իրենց գտնել։
Մարությանը կետ առ կետ ներկայացրել է հեղափոխության արժեքներից շեղվելու նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քայլերը։ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում հեղափոխական պաշտոնյաները առաջինը սեփական աշխատավարձը բարձրացրին՝ նախարարներինը հասցնելով 1,5 մլն դրամի, մյուսներինը՝ 1 մլն դրամ։ Այդ նույն թիմը 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում 200 հազար դոլարանոց մեքնենա են գնում և ամբողջ քաղաքական թիմով 1 ամիս շարունակ արդարացնում այդ քայլը։
«Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները կառուցելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդ երկրի իշխանությունն արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է: Ասեմ, հարգելիներս, սա պրեստիժ չի, հակառակը, սա մովետոն է, որը շատ վատ տպավորություն է թողնում: Դուք դրանով անգամ խղճահարություն չեք առաջանցում, այլ միայն քմծիծաղ ու տարակուսանք»,- հայտարարել է Հայկ Մարությանը:

Մարությանը տեղեկացրել է, որ ինքը դեռեւս 2019-ին վաճառքի է հանել քաղաքապետին կցված S դասի «Մերսեդեսը», գումարը մուտագրել է քաղաքի բյուջե. «Այս ողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում: Ընդ որում, ինքս եմ վարում, թիկնապահների մասին ընդհանրապես խոսք չկա: Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս: Սա հերոսություն չի, սա լավ չի, սա նորմալ է>>,- ասել է արդեն նախկին քաղաքապետը։
Որպես քաղքապետ՝ Մարությանը նաև բազմաթիվ զանգեր է ստացել <<ամենաբարձր ռանգի>> պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը ինչ-որ վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ ստատուս է գրել, իրենք պետք է հեռանան աշխատանքից. «Ես պատասխանել եմ, որ հարգելինե՛րս, հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին: Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, գործով եմ զբաղված։ Մերժել եմ նման առաջարկները։ Բայց դրանք ծաղիկներն էին: Հետո սկսեցին տարատեսակ մարդիկ զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել: Բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը՝ քանի ես այստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակներում, բոլորը հավասար են օրենքի ռաջ: Սրանք շատ տհաճ ազդակ էին ինձ համար»,- հայտարարել է Մարությանը:

Այսինքն՝ նա շատ պատկերավոր նկարագրել է այն իրականությունը, որում այսօր գտնվում է հեղափոխական Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարական թիմը։
Չմոռանալով հանդերձ, որ այս բառերի հեղինակը այն նույն Հայկ Մարությանն է, որն 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողքը կանգած հայտարարում էր՝ <<նրանք սև են, մենք՝ սպիտակ>>։ Հիմա արդեն Փաշինյանի թիմը որոշեց, որ Մարությանը սև է, ավագանիում նստած ուսապարկերը՝ սպիտակ։
Մարությանին անվստահություն հայտնած այդ ավագանիները պետք է հասկանան, որ կգա նաև իրենց <<սև>> հայտարարվելու օրը։ Վկան՝ Հայկ Մարությանը, որին հրապարակավ գերթե վերջին հայհոյանքը տվեց նաև երբեմնի ընկերը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
<<Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ:
Չե´մ ասի...Դրա փոխարեն գնա, վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր:
Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը: Ամո՛թ քեզ, Տկզար»,- գրել է ԱԺ նախագահը՝ հակադարձելով Մարությանի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը՝ 200 հազար դոլարանոց ծառայողականի ավտոմեքնայի մասին։

Սա այն նույն Ալեն Սիմոնյանն է, որը ժամանակին ստատուսներ էր ձոնում՝ իր ու Հայկ Մարությանի ընկերության ամրության մասին։ Փաստորեն Նիկոլի թիմակիցները անգամ ընկերություն անել չգիտեն։ Սրանից ամենալուրջ հետևությունը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անի, որովհետև կարելի է պատկերացնել, թե իշխանությունից հեռանալուց հետո այս նույն մարդիկ ինչ ցուցմունքներ են տալու և ինչ ստատուսներ են գրելու Նիկոլի մասին։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3732 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am