Կրեմլը 2 պաշտոնյա գործուղեց Երևան. Մոսկվան ու Արևմուտքը կարող են բախվել ՀՀ սահմանին

ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու Հայաստանի քայլերին, Երևան կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ Արմենպրեսին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ «Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն», - ասել է Զասը։

Նա հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ-ը սատարում է Հայաստանի կառավարության քայլերին ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա ռազմական դաշինքում միակ ելք են համարում։ Ըստ կառույցի գլխավոր քարտուղարի, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։

Հայտնի է, որ Զասը Հայաստանում կլինի դեկտեմբերի 22-24-ը, կհանդիպի վարչապետի, արտգործնախարարի, Պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Կազմակերպությունում այժմ նախագահում է Հայաստանը։

Հայաստան է ժամանել նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մասնակցելու Երևանում մեկնարկող հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Անցած շաբաթ Օվերչուկն Ադրբեջանում էր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ռուս պաշտոնյան քննարկել էր եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, կոմունիկացիաների բացման վերաբերյալ հարցեր։

Նկատենք, որ աշխատանքային խումբը համանախագահող փոխվարչապետերը վերջին անգամ հանդիպել են այս ամսվա սկզբին։ Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թեև հայտնել էր, որ փոխվարչապետերը հանդիպումից հետո կհայտարարեն ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին, եռակողմ աշխատանքային խումբը հանդիպումից հետո որևէ հայտարարությամբ հանդես չեկավ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից միայն հայտնեցին, թե առաջիկայում ևս մեկ հանդիպում է նախատեսվում, թե երբ է այն նախատեսված՝ չէին հստակեցրել։

Ընդ որում, Սոչիի այս հանդիպումից առաջ էլ Երևանն ու Բաքուն հեռակա բանավեճի էին բռնվել. Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման՝ առանց մաքսակետերի։ Իսկ Փաշինյանը հակադարձել էր՝ շեշտելով, որ այդ զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար։

Նկատենք նաև, որ եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ Ալեքսեյ Օվերչուկի այցի ընթացքում տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ հարցերի քննարկում չի նախատեսվում։ Նիստի թեման հայ-ռուսական երկկողմ օրակարգն է։

Բրյուսելյան բանակցություններից հետո նկատելի է, որ Մոսկվան փորձում է կրկին «ղեկն» իր ձեռքը վերցնել Հայաստան-Ադրբեջան խնդիրների հարցում: Արևմուտքն էլ ցույց է տալիս, որ ամեն ինչ չի թողելու Պուտինի «ուսերին»:

Երեկ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ, հաղորդում է ռուսական կողմը: Պուտինն ու Մակրոնը նշել են նաև, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են սինխրոն գործել: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև միջազգային մի շարք հարցերի, մասնավորապես Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակին:

Նկատենք, որ Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, Մակրոնը կազմակերպեց ևս մի տետ-ա-տետ հանդիպում, ապա արձանագրեց, որ Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին:
Մի կողմից էլ խորանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը, Պուտինը մեղադրում է ԱՄՆ-ին: Պուտինը երեկ հայտարարեց, որ Եվրոպայում լարվածության մեղավորը Միացյալ Նահանգներն է: Նա հավելել է, թե ՆԱՏՕ-ն ռազմական ենթակառուցվածքներ է տեղակայում Ռուսաստանի սահմանների երկայնքով, և եթե Արևմուտքն «իր այս ագրեսիվ գիծը շարունակի», Ռուսաստանը համարժեք ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի։

Թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, Պուտինը չմանրամասնեց։ Միաժամանակ նա պնդել է, որ երաշխիքների ռուսական պահանջը վերջնագիր չէ, սակայն արևմտյան երկրները շուտով պետք է «հստակ պատասխան» տան դրանց։ «Զինված հակամարտությունները, արյունահեղությունները մեր ընտրությունը չեն, մենք ցանկանում ենք հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Սակայն մենք ուզում ենք ունենալ մեր անվտանգության իրավական հիմքով հստակ երաշխիքներ»,- ասել է Պուտինը։

Թե ինչ կանի Ռուսաստանը, եթե Արևմուտքը չընդունի ռուսական առաջարկները կամ արագ չարձագանքի դրանց, պաշտոնական Կրեմլը չի ասում։ Փոխարենը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պաշտպանության նախարարության ընդլայնված նիստում հայտարարեց, թե Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ռազմական համագործակցությունը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար` հավելելով, որ Դոնբասի հակամարտության գոտում, իբր, գտնվում են որոշակի ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկներ, որոնք, Շոյգուի խոսքով, Դոնբասում «քիմիական բաղադրիչներով» սադրանք են պատրաստում։
Ինչևէ, միևնույն ժամանակ ամերիկյան կողմը հայտարարում է` ռուսական հնարավոր ագրեսիային Արևմուտքը չափազանց կոշտ պատասխան կտա: Վաշինգտոնը և նրա դաշնակիցներն անպատասխան չեն թողնի Ուկրաինա ռուսական ներխուժումը, եթե այդպիսին լինի, Настоящее Время-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը. «Պատասխանը կլինի համապարփակ, իհարկե, կլինեն տնտեսական միջոցառումներ, բայց վստահ եմ, որ կլինեն քաղաքական, դիվանագիտական, հնարավոր է, նաև ռազմական հետևանքներ»:

Սրա հետ մեկտեղ Քարփենթերը պնդել է, թե «ՆԱՏՕ-ն արևելյան թևում միջուկային զենք տեղադրելու ոչ մի ծրագիր և մտադրություն չունի»: Ավելի վաղ նման հնարավորության մասին խոսել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հայաստանի համար ստեղծվել է բավական մի բարդ շրջան. Ռուսաստան-Արևմուտք լարվածության ազդակները կարող են տեղափոխվել նաև Հայաստան-Ադրբեջան հարթակ, ինչի արդյունքում Հայաստանի գործելու հնարավորություններն էլ ավելի նեղանան, իսկ Փաշինյանի կառավարության անհեռատես, անհավասարակշիռ քաղաքականությունը Հայաստանին կարող է դնել ավելի ծանր վիճակում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5209 անգամ
Լրահոս
Սա Ադրբեջանի Հանրապետության ՀԵՐՈՍ է. Արգամ Պողոսյան ԱՄՆ դեսպանը վիրավորել է լիբանանցի լրագրողներին՝ նրանց կոչ անելով իրենց «անասունի պես չպահել» Եհովայի վկայի հետ ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ, ողբերգությամբ, կամ էլ դառնում ես այդ աղանդից. Հայր Զաքարիա Հայ հասարակությունը պետք է բացատրություններ պահանջի Բաքվից հնչող «միջանցքային» հայտարարության ֆոնին․ Սուրեն Սուրենյանց 907-րդ ուղղման չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է. Բայրամով Արեգակի վրա գրանցվել է վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ ամենամեծ բռնկումը Ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից, նրանց մանդատի ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին․ Բայրամով Սամվել Կարապետյանի ընտանիքը նոր կուսակցություն է ձևավորում. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» Արսեն Թորոսյանի ընկերը «Մենք»-ի գաղափարով ծաղրում է Փաշինյանին. մի կոլխոզ չի կառավարել. «Ժողովուրդ» ՍԴ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Ադրբեջանում ծնված Հարությունյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն արշավում են Սյունիքի մարզպետի դեմ․ «Հրապարակ» Փաշինյանը «բոլոլա» է սարքել իրեն չեստ չտալու համար․ «Հրապարակ» Ինչ է պլանավորել ընդդիմությունը․ «Հրապարակ» «Դավաճանածների հետ խոսելու չունեմ». ի՞նչ է փոխանցել Փաշինյանը նախկին քաղաքապետին. «Իրավունք» ՀՅԴ-ն կտարանջատվի՞ Ռոբերտ Քոչարյանից․ «Իրավունք» Ես պետականամետ մարդ եմ․ «Հրապարակ» «Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. «Իրավունք» ՀՅԴ-ում ներքին պայթյունավտանգ իրավիճակ է․ «Իրավունք» Հրազդանի ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. կան վիրшվորներ Իսրայելը Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննություն է անցկացրել Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք Խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից խթան է հանդիսացել «խաղաղության գործընթացին»․ Բայրամով Վախի աչքերը մեծ են լինում: Երկու վախն էլ մի մահ է Փաստացի փրկվել ենք մահից. ուղևորը պատմել է Փարիզ-Երևան չվերթը սպասարկող օդանավի անսարքության մասին. abcmedia.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am