Հռոմի պապը 2016թ հնարավոր է` այցելի Հայաստան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր է` 2016թ. այցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է World Religion News կայքը: Կայքը հիշեցնում է, որ նախկինում հայտարարվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին` 2016թ. ապրիլին, Հռոմի պապի Հայաստան հնարավոր այցելության մասին, սակայն նշվում է նաև, որ այս տեղեկությունը դեռեւս չի հաստատվել:
