Մարությանն աջակցություն ունի հանրության շրջանում, իշխանությունը պետք է դրա հետ հաշվի նստի. Խաժակյան (video)
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հիմնավորումները ինձ այնքան էլ չեն բավարարում այն իմաստով, որ մենք 3 տարի ունեցել ենք շատ ցածր կատարողականներ, իսկ մեր օրենքով եթե ավագանին կատարողականին դեմ է քվեարկում, ապա քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցն է բարձրանում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Հիմա 3 տարի դա տեղի չի ունեցել, նոր բերում են նման օրակարգ: Սա է տարակուսանքը: Նաեւ տեսնում ենք, որ քաղաքացիների շրջանում Մարությանն ունի աջակցություն, եւ իշխանությունը դրա հետ պետք է հաշվի նստեր: Սա անվստահություն հայտնելու համար անհարմար պահ էր, մանավանդ, որ նոր ավտոբուսները եկել էին, Մարությանի վարկանիշն իսկապես դրական էր: Սա խնդիրներ կառաջացնի իշխանության համար»,-ասաց Խաժակյանը:
