«ՔՊ»-ն բոյկոտեց. Երևանի ավագանու նիստը չկայացավ. Մարությանը ուրախ լուր հայտնեց (video)
Երեւանի ավագանու այսօրվանախատեսված հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել է նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ քվորում չկա, կես ժամ ընդմիջում է հայտարարում, որից հետո նորից կփորձեն նիստ հրավիրել, եթե քվորում լինի, նիստը կսկսեն:
Ավագանու նիստը բոյկոտելու մասին երեկ հայտարարություն էր տարածել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
Մարությանի խոսքով՝ երևանցիների համար ուրախ լուր ունի. այսօր հայտարարվել է 280 վերելակի մրցույթ։
«Ստացվում է, որ 2021 թվականին արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար, 46 վերելակի մրցույթն արդեն ընթացքում է, ընդհանուր առմամբ՝ 520-ն արդեն տեղադրված էր, 100-ն ավելի վաղ ասել էի, որ դրել ենք մրցույթը։ Փաստացի, 2022 թվականին մենք կունենանք լրիվ նոր 1000 վերելակ», - ասաց քաղաքապետը։
