«Զանգեզուրի պլան». Հայ-թուրքական օրակարգի թիվ 1 թեման

Երևանի և Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն, երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Պաշտոնական Երևանը, սակայն, չի հստակեցնում՝ հանդիպման ժամկետն արդեն պարզ է, թե ոչ։ Արտգործնախարարության խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»։

«Ազատությունը» երեկ հարցում է ուղարկել ԱԳՆ-ին՝ հետաքրքրվելով, թե ինչ օրակարգով է Հայաստանը սկսում երկխոսություն, ինչպես է արձագանքում Անկարայի՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Սյունիքով անցնող միջանցքին կապելու փորձերին և այլն։ Պատասխան չի ստացվել։

Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտնել է, որ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող «3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Չավուշօղլուն ընդգծել է՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերը Անկարան շարունակում է քննարկել և համատեղ որոշումներ կայացնել Բաքվի հետ։ Իսկ «3+3» ձևաչափը բոլորի համար պարզ է, որ թուրքական նախաձեռնություն է, որն առաջ է մղում ոչ միայն Անկարան, այլև Մոսկվան:

Նկատենք, որ պաշտոնական Երևանը նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել «3+3» ձևաչափին, եթե այնտեղ չի քննարկվելու որևէ հարց, որով զբաղվող հարթակ արդեն գոյություն ունի, ինչպես ղարաբաղյան հարցի պարագայում Մինսկի խումբն է:

Իսկ ի՞նչ պիտի քննարկվի «3+3» ձևաչափում...

Այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, դեռ հայտնի չէ, թե այս ձևաչափի նպատակը, բացի ամպագոռգոռ ցանկություններից՝ ինչ է լինելու գործնականում:

Եվ ի վերջո, եթե պաշտոնական Երևանը դեմ չէ, պետք է ասեն, թե «3+3»-ի ֆորմատում հայկական կողմն ի՞նչ օրակարգով է ներկայանալու: Մեր հասարակությունը, մինչդեռ ոչ մի պատկերացում չունի այդ մասին:

Նույնն, ի դեպ, վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին...

Հայ հասարակությունը չգիտի, թե պաշտոնական Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ինչ զիջումների է պատրաստ:
Չէ՞ որ Անկարան գալու է այդ բանակցություններին՝ ունենալով իր նախապայմանները: Որևէ մեկը կասկածո՞ւմ է դրանում:

Թուրքիան ու Ադրբեջանը հստակ դրել են արդեն նախապայման՝ չեն էլ թաքցնում, դա՝ «Զանգեզուրի միջանցքն» է:

Հաջորդը Հայոց ցեղասպանության հարցն է, որը Անկարան ցանկանում է մոռացության տալ: Թուրք բանագնաց Սերդար Քըլըչը, որն առաջիկայում բանակցելու է Ռուբեն Ռուբինյանի հետ, աչքի է ընկել Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված իր հետևողական աշխատանքով՝ նամակներ հասցեագրելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ու Կոնգրեսի պալատներին, իսկ այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» բառի կիրառումից հետո էլ նա Բայդենի հանդեպ քննադատական հայտարարություններով է հանդես եկել։ Ապրիլի 24-ին բազմաթիվ թվիթերյան գրառումներից մեկում նա հրապարակել էր թուրք դիվանագետների անուններ, որոնք, ըստ Քըլըչի «սպանվել են հայ ահաբեկիչների կողմից»։ «Սա կոնկրետ փաստ է, ոչ թե առասպել, ինչպես, այսպես կոչված, ցեղասպանությունը», - գրել է Քըլըչը։

Այնպես որ պարզ է, թե Անկարան ինչ օրակարգով է սկսելու բանակցությունները:
Ի դեպ, նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման համատեքստում նաև հայտարարել է` Անկարան դիտարկում է Թուրքիայի հետ օդային հաղորդակցություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։ 2020թ. սեպտեմբերից Թուրքիան առանց որևէ հիմնավորման օդային տարածքը փաստացի փակել է Հայաստանում գրանցված օդանավերի առջև։ Սակայն այս արգելքը Թուրքիան կիրառել է փաստացի և ոչ հատուկ հայտարարություն կամ այսպես կոչված` աէրոնավիգացիոն տեղեկություն հրապարակելով, ինչպես պահանջում է կարգը։ Մինչդեռ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է գնալ նման քայլի, իսկ Անկարան փաստորեն խախտել է նույն կոնվենցիան։

Այսպես, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային։ Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հիշեցրել է, Հայաստանը և Թուրքիան արդեն բանագնացներ են նշանակել և ամենամոտ ժամանակներում նրանք կհանդիպեն։ Չավուշօղլուն շեշտել է, թե Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում երկրներն իրար միացնող ավտոճանապարհներն ու երկաթուղիները, հատկապես «Զանգեզուրի նախագիծը» կյանքի կոչվի։ «Այդ նախագծերը կյանքի կոչելու համար Թուրքիան ձեռքից եկածը կանի»,–ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Հայաստանի հետ բոլոր քայլերը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1635 անգամ
Լրահոս
«Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am