Նիկոլ Փաշինյանի հաշվարկված տապալումը

 

Մի քանի օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Սերդար Քըլըչը։ 63 ամյա Քըլըչը փորձառու դիվանագետ է, նա 2014-2021 թվականներին եղե է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը։
Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանի հետ բանակցություններում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբինյանը։
Ի տարբերություն Թուրքիայի ներկայացուցչի՝ ՀՀ ներկայացուցիչը բացարձակ անփորձ է, դիվանագիտական գործում բոբիկ և մեծապես տապալված։ 31 ամյա Ռուբինյանը
2018թ. Մայիսից մինչև 2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ: 2019-2021թթ.`որպես իշխող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ նա ղեկավարում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ ըստ էության խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուն հենց Ռուբինյանն էր։ Պատերազմի ողջ ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մատնված էր անգործության։ Անգամ այն ժամանակ, երբ Արցախում թշնամին քիմիական զենք էր կիրառում, օգտագործում էր կասետային արկեր, որոնք օգտագործումն արգելված է, հրթիռակածում էր ծննդատները, ռումբ էր նետում դպրոցների վրա, այդ թվում նաև ՀՀ տարածքում, խորհրդարանական դիվանագիտությունը լուռ էր։ Մենք այդ ողջ ընթացքում այդպես էլ ականատես չեղանք, որ մեր հարևան և ոչ հակառակորդ երկների խորհրդարաններն այդ օրերին դատապարտեին Արցախում և Հայաստանում հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունը։ Անգամ հարևան Վրաստանում 3-4 հոգի վրացի պատգամավոր չգտնվեց, որ դատապարտեր հայ ժողովրդի դեմ կատարվող երկրորդ ցեղասպանությունը։ Անգամ զուտ մարդկային, ընկերական կապերով կարելի էր դա կազմակերպել։ Խորհրդարանական դիվանագիտությունը խորապես տապալած Ռուբաինյանին ուղակում եմ փորձառու թուրք դիվանագետի հետ բանակցելու, որ ի՞նչ անեն։
Ըստ էության նպատակն ի սկզբանե այդ բանակցությունների տապալումն է կամ էլ հայկական շահի իսպառ ոչնչացումը։ Հակառակ պարագայում
Հայաստանի ներկայացուցիչը պետք է լիներ ծանրակշիռ ու պրոֆեսիոնալ գործիչ, որը պետք է տիրապետեր հայ-թուրքական հարաբերությունների պատմությանը, հայկական հարցի արմատներին, մարդ ով պետք է տիրապատեր և հասկանար ներկայումս մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներ և շահերի բախման առանցքները։ Վերջապես նա պետք է լիներ մի մարդ, որը արժանապատվորեն ներկայացնել մեր երկիրը և որին նայելիս մենք չէինք ամաչի։

Հայկ Դավթյան

դիտվել է 7012 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am