Սերժ Սարգսյանի ուշացած հանդիմանանքը․ ո՞վ պաչեց ամենաբարձր զռացող էշի ճակատը

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել չմեղադրել Նիկոլ Փաշինյանին սատարող հոծ զանգվածներին։

<<Ես հիմա խնդրում և հորդորում եմ բոլորիդ՝ դադարեցնել հանդիմանել, այսպես կոչված, հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար>>,- ասել է նա։

Փաստացի Սերժ Սարգսյանը ձեռք է մեկնել այն մարդկանց, որոնք 2018 թվականին դուրս էին եկել փողոց և <<մերժում էին Սերժին>>։ Սերժ Սարգսյանը՝ որպես հանդուրժող առաջնորդ ու շախմատային քաղաքականության կողմնակից, հասկանում է, որ <<Սերժին մերժելու>> գործընթացի մեջ իր և այդ ժամանակվա իշխանության մեղքն իրավամբ ավելի մեծ էր, քան փողոց դուրս եկած զանգվածներինը։

<<Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի, ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը:

Այս շարքը ոմանք կարող են շարունակել՝ ինձ և մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից: Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի՛ վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ>>,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այսօր, արդեն տարիների հեռվից ու՞մ է ուղղված Սերժ Սարգսյանի հանդիմանանքը․ այդ ո՞վ կամ ովքե՞ր էին, որ նախ մասնակիցը դարձան հեղափոխություն կոչվող արկածախնդրությանը, հետո էլ գնացին ու նախրի միջից պաչեցին ամենաբարձր զռացողի` էշի, այսինքն՝ այլաբանորեն Նիկոլ Փաշինյանի ճակատը։
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը քաղաքական ճգնաժմի լուծման միակ ճանապարհը չէր։ Նիկոլ Փաշինյանը կարող էր մնալ բանտարկված և Հայաստանում կարող էին նշանակվել նոր արտահերթ ընտրություններ։ Ո՞վ և ինչո՞ւ կայացրեց Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու որոշումը։
Մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, որն առաջին փոխվարչապետ էր, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պարտականություններն էր կատարում։

2018 թվականին հենց Կարեն Կարապետյանն էր, որ բանտում այցելության գնաց Փաշինյանին, որից անմիջապես հետո նա ազատ արձակվեց։ Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանի ակնարկած արկածախնդիրը հենց Կարեն Կարապետյանն էր, որ հետո արդեն չկարողացավ կառավարել պրոցեսը, որովհետև բանտից դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես զրոյացրեց բանտում ձեռք բերված պայմանավորվածությունն ու Կարեն Կարապետյանին հռչակեց <<ժիլետ>>՝ հրաժարվելով նրան մոտ թողնել այդ պահին փողոցում նետված իշխանությանը։ <<Մենք ոչ մի ժիլետի իշխանություն չենք տա>>,- հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Դրան հաջորդեց արդեն էշի ճակատը պաչելու՝ Փաշինյանին վարչապետ ընտրելու հայտնի գործընթացը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 8569 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am