«Ոսկե ծիրան»-ի ընթացքում կկազմակերպվեն բացօթյա կինոդիտումներ և համերգներ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել են 14-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումներն ու հետագա ծրագրերը: Այս տարի նույնպես «Ոսկե ծիրանը» հանդիսատեսին կներկայանա մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրով: Կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքում կինոփառատոնի նշանակությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի ևս կլինի երևանցիների, զբոսաշրջիկների, կինոսիրող հասարակության ուշադրության կենտրոնում: Փոխքաղաքապետը հանգամանորեն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող ու փառատոնի բաղկացուցիչ մասը հանդիսացող բացօթյա միջոցառումներին: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ընդլայնվել է բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունը: Եթե մինչ այժմ դրանք տեղի էին ունենում միայն Կարապի լճի տարածքում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ապա այս անգամ բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն նաև «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում և Ազատության հրապարակում: «Կարապի լիճն այս տարի կառանձնանա համր ֆիլմերի ցուցադրումով, ինչը պայմանավորված է վերջին շրջանում տվյալ ֆիլմերի նկատմամբ ցուցաբերվող հանրային հետաքրքրությամբ, ինչպես նաև Ազատության հրապարակում նախատեսված կինոցուցադրումներին չխանգարելու հանգամանքով: Նշեմ նաև, որ կլինեն բազմաժանր և բազմաոճ ֆիլմերի ցուցադրություններ և, կարծում եմ, մեր հանդիսատեսը, կինոսիրողը հնարավորություն կունենա դիտելու իր ճաշակին համապատասխան ֆիլմեր», – նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ ի թիվս փառատոնի մրցութային ֆիլմերի՝ նախատեսվում է նաև հայ անվանի կիոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի ֆիլմերի ցուցադրություն: Բացօթյա կինոդիտումներից բացի, նախատեսված են նաև բացօթյա համերգներ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ հուլիսի 9-16-ը, ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ժամը 21:00-23:00-ն հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանի գլխավորությամբ կլինի տարբեր ջազ-բենդերի մասնակցությամբ համերգային ծրագիր, այդ թվում նաև՝ ֆիլմերից հայտնի և սիրված երաժշտությունների ջազային մեկնաբանումներով: «Ոսկե ծիրան» կիոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն իր հերթին նշել է, որ փառատոնն այս ընթացքում մեծ հաջողությունների է հասել, այդ թվում նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպությունների շնորհիվ, ովքեր մշտապես եղել են փառատոնի կազմակերպիչների կողքին ու իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել: «Օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին ու անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով մշտապես մեր կողքին է և աջակցում է կինոփառատոնը պատշաճ մակարդակով անցկացնելու հարցում», – նշել է Հարություն Խաչատրյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am