Ի վերջո, ի՞նչ է կատարվել անցած 5 տարիներին, ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ պոպուլիստների իշխանազավթումը․ Սերժ Սարգսյան (video)

Այսօր ՀՀԿ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կուսակցության հերթական համագումարը այս անգամ, ի տարբերություն նախորդների, անցկացնում են այլ կարգավիճակում` լինելով ընդդիմություն: Ըստ այդմ, ըստ նրա՝ հաշվետվություններն էլ զգալիորեն տարբերվելու են իրենց նախորդ հերթական համագումարների հաշվետու զեկույցներից, որտեղ ներկայացնում էին տարբեր ուղղություններով պետական քաղաքականության մեր առաջնահերթություններն ու դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:

«Մեկ բան է իշխանական կուսակցության անդամ լինելը, բացարձակապես այլ բան է ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնելը: Ընդ որում` սա միայն Հանրապետական կուսակցությանը չի վերաբերում և միայն ներհայաստանյան երևույթ չէ: Այս տրանսֆորմացիայի կամ յուրահատուկ փորձության միջով դուք, ինչպես նաև մեր հազարավոր կուսակցական ընկերները, անցել եք: Ոմանք չեն դիմացել փորձությանը, իսկ այն, իրոք, ծանր փորձություն էր ոչ մի սրբություն չունեցող պոպուլիստ իշխանությունների կատաղի հարձակումների, ակնհայտ ապօրինությունների, բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների, զրպարտությունների, ընտանիքին ու երեխաներին թիրախավորելու պայմաններում: Ոչ բոլորն էին պատրաստ դիմանալու, դիմակայելու և պայքարի ոգին պահելու, իսկ ոմանք պարզապես պատեհապաշտներ էին, որ տարբեր ժամանակներում մշտապես հարմար տեղավորվում և այդպիսի մի պահի էլ ճարպկորեն լքում են քաղաքական ընտանիքը` սեփական շահն ու հարմարավետությունը վեր դասելով ամեն ինչից: Ցավոք, Հանրապետական կուսակցությունը ևս զերծ չէր այդպիսիներից իր շարքերում:

Սա մի գործընթաց էր, որ պետք էր անցնել և բյուրեղանալ: Խոսքս մարդկային այս տեսակին չի վերաբերելու, քանի որ սրանք մարդկության ողջ պատմության մեջ եղել են և շարունակելու են լինել՝ այնպես, ինչպես արգահատելի բազմաթիվ այլ երևույթներ, որոնց դեմ պետք է անդադար պայքարել»,– հայտարարեց նա:

«Անցած հինգ տարիներին չափազանց շատ հարցեր են կուտակվել, որոնց մի մասին մենք տարբեր առիթներով մինչ այժմ անդրադարձել ենք: Իրավիճակով պայմանավորված՝ եղել են նաև կուսակցության մի քանի տասնյակ հայտարարություններ ու գնահատականներ: Այդուհանդերձ, հերթական համագումարը հնարավորություն է՝ ամփոփելու անցած ճանապարհը, առավել հանգամանորեն անդրադառնալու և պատասխանելու ձեզնից շատերին և մեր հասարակության մի ստվար հատվածին հետաքրքրող հարցերին. ի վերջո, ի՞նչ է կատարվել անցած հինգ տարիներին, ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ պոպուլիստների իշխանազավթումը, ի՞նչ է կատարվում հիմա մեր պետության ներսում, ի՞նչ լրջագույն մարտահրվերների ենք առնչվում, և ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ կան Հայաստանի ու Արցախի անվտանգության և պաշտպանության ապահովման տեսանկյունից, աշխարհաքաղաքական ինչպիսի՞ միջավայրում, ի՞նչ շահերի բախման կիզակետում ենք գտնվում, ի՞նչ է պետք անել համահայկական նպատակների շուրջ մշտապես միասնական աշխարհասփյուռ մեր ժողովրդի հզոր ներուժի ջլատումն ու համազգային պառակտումը կասեցնելու, դեպի անդունդը տանող թափանիվը հետ շրջելու համար:

Ինչպես տեսնում եք, ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ և նույնը ակնկալում եմ ձեզնից»,– իր ելույթում հայտարարեց Ս․ Սարգսյանը:

 

դիտվել է 672 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am