Մուրճը սեփական գլխին տալու ժամանակը

Նիկոլ Փաշինյանն այլեւս Հայաստանը դարձրել է բռնապետություն, այն, ինչ կատարվում է մեզանում, կնախանձի անգամ Հյուսիսային կորեայի բռնակալ առաջնորդը: Կարելի էր պատկերացնել, թե Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եթե ասենք Էդուարդ Շարմազանովը, Աշոտյանը, Շմայսը, կամ մեկ ուրիշը, եթե նույն Նիկոլի օգնականին կանչեր իր մոտ ու ծեծի ենթարկեր, ինչ վայնասուն կբարձրանար երկրում, ինչքան բարձր կահազանգեին գրանտալափով ապրող իբր իրավապաշտպան կազմակերպությունները, Հայաստանում հավատարմագրված դեսպանները եւ առհասարակ երբեմնի ժողովրդավարության ջատագովները: Մմեզանում բոլորիս աչքի առաջ Փաշինյանը ավերում, քանդուքարափ է անում գրեթե բոլոր ինստիտուտները, սակայն երկիրը ծախած գրանտակեր հանրույթը լեզուն ջուր է առել եւ ազգադավ դիտորդի կարգավիճակում փառավարվում է մարդակեր վայրենու բարբարոսություններից: Իսկ ՏԻՄ-երում Փաշինյանը ռեպրեսիանների աննախադեպ դոզա է կիրառում: Մեկ ամսից ավել է լսում ենք, որ ամենակեղտոտ մեթոդներով ճնշում են ձերբակալում ընդդիմադիր թեկնածուներին, որպեսզի համայնքներում ՔՊ-ականները տիրեն իշխանությանը, համայնքներում աշխատում են քրեական տարրեր, ահուսարսափի մթնոլորտ է ձեւավորված:
Որտեղ էլ որ չեն կարողանում ճնշել, փորձում են օրենքի հնարավորություններից օգտվել ու գնալ նոր ընտրությունների, ինչպես արեցին Վեդիում, ճնշումները, ծեծուջարդն արդյունք չտալուց հետո ՔՊ-ն եւ Հանրապետությունը վայր դրեցին մանդատները՝ չափսոսալով պետական միջոցները, որոնք պետք է վատնվեն նոր ընտրությունների ժամանակ: Նրանց գերխնդիրը Վեդիի համայնքի ղեկավարի պաշտոնը նվաճելն է եւ ամեն գնով փորձելու են հասնել դրան:
Իսկ Թալինում շաբաթների աշխատանքները տվեց իր արդյունքը: Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուին` Տավրոս Սափեյանին, ընտրությունների արդյունքում չէր հաջողվել 50+1 հավաքել, մասնակից 3 ուժերը կոալիցիա կազմեցին եւ «Հայք»-ի թեկնածու Կարեն Գրիգորյանին որոշեցին քաղաքապետ ընտրել։ Իշխանությունը Թալին էր գործուղել Ռուստամ Ստեփանյանին՝ Չաղ Ռուստամին, նախ նրան էին «ասֆալտին փռեց», ապա գործողել Թալինի իր բարեկամին համոզելու, որ եթե չզիջես, ինձ կնստեցնեն կամ կարտահանձնեն ՌԴ իրավապահներին: Կարեն Գրիգորյանը օրերս թիմի անունից ինքնաբացարկի մասին հայտարարեց: Հետո իշխանությունը հասկացավ, որ դա հարցի լուծում չէ, ուստի Գրիգորյանին ստիպեցին վերցնել մանդատն ու քվեարկել Տավրոս Սսափեյանի օգտին։ Ավագանու դեկտեմբերի 17-ի նիստից առաջ իշխանությունը Թալին էր գործուղել հարյուրավոր կարմիրբերետավորների, հոգեբանական տեռորի մթնոլորտ ստեղծել:
Կարեն Գրիգորյանի ձայնն էլ ճակատագրական դարձավ, ընտրելուց առաջ նա Տավրոս Սափեյանին ասաց, որ ինքն էլ գիտի, որ քաղաքապետ չի ընտրվել եւ իր ձայնը տալիս է ինչ-որ մեկի <<խաթր>>, Տավրոսը գիտի՝ ում:
Ակնհայտ է, որ Փաշինյանը գնում է բեսպրեդելի ճանապարհով , իսկ նման վակումը մի օր իր դեմ է պայթելու ու սեփական պողպատե մանդատն իր գլխին է իջնելու:

Անի Սահակյան

դիտվել է 2537 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am