Բոլորի ուշքնումիտքը` շեյր արին, լայք արին

«Փոխությունները պետք է լինեն բոլոր ոլորտներում` փոխշաղկապված:Մարդ իրեն չի կարող զով զգալ տան միայն մի սենյակում, երբ ամբողջ տանը շոգ է։ Նույնն էլ վերաբերում է իրականության մյուս ոլորտներին, այդ թվում` հեռուստատեսային ոլորտին։ Երբ համեմատում ես մյուս ոլորտները, հասկանում ես, որ հեռուստատեսությունը չարյաց փոքրագույնն է։ Պատժեք այն հեռուստաընկերություններին, որոնք գովազդ մտնելիս չորս անգամ բարձրացնում են ձայնային ուժգնությունը, որը տանը տհաճ իրավիճակի է հանգեցնում, մանավանդ, երբ երեխա կա քնած»,-նամն հայտարարություն ԱԺ-ում արեց  ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը,երբ քննարկվում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվությունը: «Օրենքի կոպտագույն խախտում է, երբ օրը ցերեկով էրոտիկ ու սարսափ ֆիլմեր են տարածում։ Ինչքան կարելի է ցույց տալ հնդկական սերիալներ, էրոտիկ ֆիլմեր։ Օրինակ` մի հաղորդման շրջանակներում մի քաղաքացի Մեսրոպ Մաշտոցին չճանաչեց, բայց մի երգչուհի կոչվածի ճանաչեց, անունը չեմ տալիս, որ չզզվեք։ Սա ընտանիքի, մայրության, մանկության տեսանկյունից սխալ է»,-ասաց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը : ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր արտահերթ ելույթում նշեց, որ հեռուստատեսությունը մեր ածանցյալն է, մեր հետեւից վազում է, մեր իրականությունն է. «Մենք պետք է մաքրենք մեր հեռուստաեթերը։ Օրինակ` Միքելանջելոն վերցրեց արձանը, բոլոր ավելորդ բաները հանեց ու ստեղծեց իր Դավիթին։ Ռեյտինգացավով ենք տառապում։ Ազատությունը պետք է տալ կիրթ մարդուն։ Այսօր բոլորի ուշքնումիտքը` շեյր արին, լայք արին։ Լավ, այս լայքացավից ե՞րբ պիտի ազատվենք։ Մեր ազգային հերոսներին հիշում ենք միայն տոնից տոն։ Մեր իրականությունն էդքան էլ տխուր չէ, որքան սերիալներում են ներկայացվում։ Անկախության սերունդ ավելի լավն է, քան իմը։ Ի վերջո, ամեն ինչ կարելի է ճաշակով անել»: ՀՀԿ պատգամավոր, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արման Սաղաթելյանն անդրադարձավ այն դժգոհություններին, թե հեռուստառադիոեթերով քաղաքական բազմակարծության համաչափությունը չի պահպանվում. «Որեւէ քաղաքական գործչի կամ պաշտոնյայի չեմ հանդիպել, որ գոհ լինի իր մասին լուսաբանումից։ Այս ենթատեքստում, քանի որ բոլորը դժգոհ են, ուրեմն ամեն ինչ ճիշտ է ընթանում ու համաչափությունը ճիշտ է պահպանվում»։  

դիտվել է 102 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am