ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 29 անձ է ձերբակալվել
Ստամբուլում ոստիկանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող 29 անձի է ձերբակալել։ Anadolu-ի հաղորդմամբ՝ նրանցից 22-ն օտարերկրացիներ են։ Ձերբակալություններն իրականացվել են Ստամբուլի 20 շրջաններում շրջայցերի ընթացքում։
