Մենք բոլորս ուսապարկ ենք․ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու վերահաստատումը

 

Պաշտոնապես հաստատվեց, որ ավագանու Իմ քայլը խմբակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Հայկ Մարությանի առաջին տեղակալ
Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը Նիկոլ Փաշինյանի ավագանու թիմակիցները, որոնք այս դեպքում իրենց դրսևորել են որպես իսկական ուսապարկեր, հիմնավորել են այն հանգամանքով, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի հեղափոխական մանդատի արդյունքում։
<< Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը;
Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները; Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը;
Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:
Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»,- նշված է ավագանու իշխող խմբակցության տարածած հայտարարություն մեջ։
Ընդ որում այս սուպերուսապարկային հայտարարությունը հրապարկվեց ավագանու անդամների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո։
Վատ աշխատելու մասին պնդումները ծիծաղելի են, ոչ թե այն պատճառով, որ ճիշտ են կամ սխալ, այլ այն պարզ պատճառով, որ Փաշինյանի կառավարությունը ծայրից ծայր շատ վատ է աշխատում։ Եթե մյուսներին դրա համար պաշտոնից չեն ազատում, ինչո՞ւ են ազատում Հայկ Մարությանին, այն էլ հիմա, երբ նա որոշակի արդյունքներ ցույց է տվել։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա դա վերացական պնդում է, որը միշտ կարելի է շահարկել՝ առանց փաստարկման։
Ավագանին պաշտոնապես ընդունեց, որ իրենք եղել և մնում են Նիկոլի ուսապարկերը․ առանց այդ կարգավիճակի՝ երևանցիները նրանց ոչ մի ձայն չէին տա։ Ընդունելով հանդերձ, որ սա բացարձակ ճշմարտություն է, պետք է ընդամենը տարակուսել՝ այս հայտարարության տակ ստորագրություն դրած ավագանու անդամները համաձա՞յն են, որ իրենք ևս չեն ստացել երևանցու քվեն, քանի որ այդ քվեն, ինչպես Հայկ Մարությանի, այնպես էլ իրենց դեպքում եղել է հեղափոխական մանդատի արդյունք։
2018 թվականի հեղփոխական մանդատն այսօր այլևս չկա, և դա որպես իրողություն ընդունել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ 2021 թվականի ամռանը գնալով ԱԺ արտահերթ ընտրությունների։ Հեղափոխական մանդատի չգոյությունը փաստարկվել է նաև վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որոնցում ՔՊ-ն  պարտություն է կրել ։ Հետևաբար, եթե այլևս հեղափոխական մանդատ ասվածը չկա, ապա պետք է ոչ թե հեռացնել Հայկ Մարությանին, այլ ցրել Երևանի ավագանին և գնալ արտահերթ ընտրության։ Թող երևանիցին ինքը որոշի՝ ում է ուզում տեսնել ավագանու և Երևանի քաղաքապետի պաշտոնում ։
Հայկ Դավթյան

Հ․Գ․ Եթե Հայկ Մարությանի մեղքն այն է, որ նա այլևս քաղաքական թիմի անդամ չէ, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի ՔՊ-ի հետ առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որին որպես քաղաքապետ առաջադրել է ՔՊ-ն։ Նա եղել է Մեսրոպ Առաքելյանի <<Առաքելություն>> կուսակցության անդամ և Երևանի ավագանու անդամ է դարձել այդ կուսակցության և ՔՊ-ի համագործակցության քվոտայով։ Ի դեպ, Մեսրոպ Առաքելյանը ներողություն է խնդրել երևանցիներից՝ Հրաչյա Սարգասյանի համար։ <<Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։
Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին>>,- գրելէ Առաքելյանը։

դիտվել է 1912 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am