Առավոտ կանուխ մեռնում է ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ...

Առավոտ կանուխ մեռնում է ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ... Հայ կերպարվեստի ջղոտ, համարձակ, բացառիկ տեսակը ներկայացնող անհատականություններից, թերևս, վերջինը...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ... Իսկ ո՞վ ասաց, որ նա համաշխարհային մեծություն չէ: Այդպիսին է...Նրա կերտած «Թամանյանը» նայեք... Կորցրել ենք ՄԵԾԻՆ, իսկ այդ մասին լրատվամիջոցներում մինչև կեսօր, կեսօրից հետո էլ ոչ մի լուր չկա... Ամո՛թ է, ամո՛թ.../ոչ էլ մշնախ-ից լուր կա/: Անկախությունից հետո իրապես բացառիկ տաղանդավոր մարդիկ դարձան անտեր ու թշվառ, անկախությունը չսիրեց նրանց, սիրեց ու փայփայեց միջակություններին... Արտաշես Հովսեփյանը անկախության 25 տարիներին մնաց լքյալ, նրան ոչ ոք գործ չէր պատվիրում, իսկ նա շարունակում էր իր արվեստանոցում ստեղծագործել: Մեկ ամիս առաջ ընկավ հիվանդանոց ու առողջապահության նախարարությունում անգամ չգիտեին, թե նա ով է ու նրա վիրահատության համար մի կերպ պետպատվեր «պոկեցին» այն մարդիկ, ովքեր գիտեին քանդակագործի և նրա ստեղծածի արժեքը... Անկախությունը, իսկապես, ոչնչություններին առաջ մղեց ու գնահատեց՝ աչքաթող անելով մեր մտածողությունը, աշխարհայացքն ու գեղագիտությունը հարստացնող, իրենց գործերով հեղափոխություն արած մարդկանց, որոնցից մեկն էլ Արտաշես Հովսեփյանն է... Հիշում եմ, 1993-ին, երբ մահացավ Համո Սահյանը, կառավարական հանձնաժողովը մտադրություն չուներ նրա աճյունն ամփոփել Կոմիտասի անվան Պանթեոնում: Բանաստեղծ Վահագն Դավթյանի բողոքից հետո միայն Համոյին թաղեցին Պանթեոնում: Մեծը Մեծին արժևորել գիտե ու կարող է կռիվ տալ նրա համար, ինչպես այդ օրերին վարվեց Հայաստանի գրողների միության նախագահ Վահագն Դավթյանը: Հայ քանդակագործության հսկաներից մեկը չկա ու մտավախություն ունեմ, որ նրա վերջին հանգրվանի հարցում նույն պատմությունն է կրկնվելու: Սակայն հիմա մի Վահագն Դավթյան չի գտնվի, որ պնդի փոխել որոշումը: Այս դեպքում, Նկարիչների միությունում չի գտնվի մեկը, որ անհասկացողներին բան հասկացնի /այդ միության վեջն էլ չէր, որ տաղանդավոր մարդը քառորդ դար մատնված էր հարկադիր պարապուրդի/: Բայց անվիճելի է, որ Արտաշես Հովսեփյանի վերջին հանգրվածը Պանթեոնն է՝ իր նման ու իր կերտած մեծի՝ Թամանյանի կողքին... Фото Кимы Егиазарян. Фото Кимы Егиазарян. Կիմա Եղիազարյանի գրառումը

դիտվել է 61 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am