Բրյուսելի ադրբեջանական «դավթարի» հաղթանակը

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը, ՀՀ վարչապետի գրասենյակի փոխանցմամբ, Փաշինյանը կարևորել է նախորդ եռակողմ հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը:

Անդրադառնալով տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին՝ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան։ Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը, անդրադարձ կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Ադրբեջանական կողմն էլ հաղորդում է, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, մի շարք հարցերի թվում լայնորեն քննարկվել է նաև կապի և տրանսպորտային ուղիների բացման հարցը։ Ըստ Ադրբեջանի, հայկական կողմը վերահաստատել է իր տարածքով երկաթգծի կառուցումը և նշել, որ շուտով կսկսի դա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել մաքսային ու սահմանային հսկողության հարցերը՝ փոխադարձության սկզբունքով։

Բրյուսելյան հանդիպումից մի քանի ժամ անց Ալիևը կարծես, ցույց տվեց, թե ինչի համար էր համաձայնել Բրյուսելում հանդիպել Փաշինյանի հետ:

Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Ալիև-Միշել հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային, հումանիտար ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ։ Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերը խոսել են, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Ոչ ավել, ոչ պակաս, Ալիևը բրյուսելյան բանակցություններից րոպեներ առաջ Երևանից «զանգեզուրյան միջանցքի» անարգել մուտք պահանջեց: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»` հայտարարելով, թե այն «պետք է գործի Լաչինի միջանցքի պես»: «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, սա պարտավորություն է Հայաստանի համար», ասել է Ալիևը` շարունակելով․ «Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք:

Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցել ճանապարհներ և ավտոճանապարհներ դեպի Նախիջևան»։ «Բայց ճշգրիտ երթուղին, ճանապարհը դեռևս որոշված չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այսօր եռակողմ հանդիպմանը մենք անպայման կքննարկենք այդ հարցը»,- հավելել է Իլհամ Ալիևը։ «Զանգեզուրի միջանցքը» միջանցք է ոչ միայն մեզ համար։ Ադրբեջանը մուտք է ստանում դեպի Նախիջևան: Այն անհրաժեշտ է նաև Հայաստանին Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար։ Այնպես որ, դա իսկապես դրական մթնոլորտ կստեղծի», - պնդել է Ադրբեջանի ղեկավարը:

Ու Ալիևը պահանջում է, որ Հայաստան սկսի աշխատել խաղաղ համաձայնագրի շուրջ։ «Մենք պետք է սովորենք ապրել կողք-կողքի և աստիճանաբար հող նախապատրաստենք հարաբերությունների կարգավորման համար։ Մենք բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան, բայց մինչ այժմ Երևանից դրական ազդանշաններ չեն եղել», կրկին սպառնացել է Ալիևը։

Սյունիքից «միջանցք» ուզելուց հետո էլ, Ալիևը «մեծահոգաբար» խոսում է ԼՂ խնդրի մասին...

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և հստակ. Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում. Մենք հաղթել ենք պատերազմում, մենք ենք հաղթողը, և այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման կամ նման այլ բանի վերադարձ չկա», - ասել է Ալիևը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում։
Ահա, սրանք են բրյուսելյան բանակցություններից ընդհանուր մթնոլորտի կարևոր «մեխերը»:

Ու ինչո՞վ է ալիևյան նոր պահանջներին պատասխանում Փաշինյանը... Նա ընդամենը ասում է՝ Բաքվի այս մոտեցումը Երևանն անընդունելի է համարել... «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը», - ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է նա՝ շարունակելով. «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար»։ Փաշինյանն ընդգծել է, որ այս դիրքորոշումը հստակ կարտահայտի կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում։

Իսկ Բրյուսելի եռակողմ բանակցություններից հետո հրապարակված հայտարարությունում արձանագրվե՞ց Փաշինյանի սույն դիրքորոշումը...

Ի՞նչ արձանագրվեց բրյուսելյան հայտարարությունում... Ոչ մի բառ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ոչ մի բառ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին:

Այսինքն՝ Բրյուսելում ադրբեջանական օրակարգի հաղթանակ արձանագրվեց:

Ու Ադրբեջանը սրտատրոփ էր սպասում բրյուսելյան հանդիպմանը: Պատահական չէր, որ Բաքվում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն հայտնել էր, որ բրյուսելյան հանդիպումը կարևոր նշանակություն ունի, քանի որ Եվրամիությունն ամենաբարձր մակարդակով հստակ ցույց է տվել իր քաղաքական մասնակցությունն ու նվիրվածությունը տարածաշրջանին։ Նա ավելացրել էր, որ Եվրամիությունը` որպես անաչառ միջնորդ, պատրաստ է աջակցել վստահության մթնոլորտի ստեղծման գործընթացին՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Իսկ Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա՝ անանուն մնալու պայմանով, ավելի վաղ «Ազատությանը» մանրամասներ էր փոխանցել երեկոյան կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ Ըստ նրա՝ Բրյուսելում ամեն ինչ անելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակը բարձրացնելու համար՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատված ուղիղ շփման վրա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1817 անգամ
Լրահոս
Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am