Ո՞րն է հայ-թուրքական երկխոսության առարկան

Երբ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն խոսում էր այն մասին, որ Հայաստանի հետ բանակցելու համար ներկայացուցիչ կնշանակվի, չարտերային թռիչքներ կբացվեն, նույն պահին Ժիրայր Լիպարիտյանը Երևանում խոսում էր այն մասին, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում և որ Հայաստանը պետք է բավարարի թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները։

Ինչպես հայտնի է, թուրք–ադրբեջանական նախապայմաններն են՝

1․ՀՀ–ն պետք է Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս,

2.ՀՀ–ն պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից ու փակի այդ թեման,

3.ՀՀ–ն պետք է հանձնի Սյունիքի միջանցքը թուրք–ադրբեջանական տանդեմին։

Երբ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի միջնորդությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանից հանդիպում էր խնդրել, վերջինս նրան ուղարկել էր Ալիևի մոտ։ «Բավարարի՛ր մեր նախապայմաններն ու գոհացրո՛ւ Ալիևին, հանդիպենք» թեմայով։

Նիկոլը չէր հանգստացել, ու հաջորդ անգամ Կրեմլին էր խնդրել միջնորդել, որպեսզի ինքը Էրդողանին հանդիպի։

Նիկոլին, ի վերջո, չհաջողվեց Էրդողանին հանդիպել, բայց «3+2»–ի շրջանակներում հաջողացրել է Թուրքիայի հետ շփումները հրապարակայնացնել։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլը կուլիսներում համաձայնել է թուրք–ադրբեջանական նախապայմաններին, ու հիմա հայ–թուրքական երկխոսությունը դետալների շուրջ է։ Հակառակ դեպքում Թուրքիան չէր մտնի երկխոսության մեջ։

Թուրքական ազդեցության գործակալ Ժիրայր Լիպարիտյանի ագրեսիվ պրոթուրքական քարոզը և նրան Հայաստանում «ռասկրուտկա» անելը հուշում են, որ Նիկոլը մտել է պրոթուրքական գիծն ապահովելու եզրափակիչ փուլ։ Հիմա հանրությանն են պատրաստում հերթական զիջումներին։ Ահա այսպիսի բաներ։

Սա ոչ միայն Նիկոլի ու լիպարիտյանների հակապետական քայլն է, այլ նաև մեր ժողովրդի ու հատկապես մեր քաղաքական վերնախավի մեծ մասի չկայացածության վկայությունը։ Եթե Նիկոլն այսքանից հետո մնում է, նշանակում է Հայաստանը շանս չունի մնալու։ Այնպես որ՝ կա՛մ, կա՛մ։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am