Հանցագործությունների թիվն ավելացել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 23 հազար 834 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 22 հազար 8 դեպք, այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 1826 դեպքով:

Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 11 հազար 434 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 711: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը ավելացել է: Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա տասն ամիսներին եղել է 282՝ անցած տարվա 261-ի դիմաց:


Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, հանցագործությունների տեսակներով պայմանավորված, աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես, անցած տարվա տասն ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 162 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 176-ի: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա տասն ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել:

Անցած տարվա 4027 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5029 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 141 անգամ
Լրահոս
ՌԴ-ն պատրաստ է նպաստել խաղաղ լուծումների որոնմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեությունը Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Շիզիկների կազմակերպած շոուներից շեղվեք, մեծ կռիվ է սկսվում տարածաշրջանում․ Արեն Ապիկյան Հերթական հաղթանակը․ «Յանդեքս»-ը մի շարք խնդիրների լուծում կտա․ Մեսրոպ Մանուկյան «Խաղաղության» և անվտանգության անպատասխանատվություն․ Գեղամ Մանուկյան Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ՀՀ ԱԳՆ Սա մեզ պարտադրված հայրենասիրական պատերազմ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում են․ Իրանի ԱԳՆ «Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը». Վահե Դավթյան Երբ հարևան երկրում ռազմական էսկալացիա է, իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը. Վլադիմիր Մարտիրոսյան Մինաբում աղջիկների տարրական դպրոցը դարձել է սիոնիստական ռեժիմի թիրախը․ զոհվել են աշակերտուհիներ․ IRNA «Հետո կասեն՝ «մենք բոլոր ռիսկերը նախապես հաշվարկել էինք․․․». Դավիթ Գալստյան Հայաստանից հարավ ավիահաղորդակցությունը փաստացի դադարեցված է Իրանում պատմել են հետագա հնարավոր գործողությունների մասին Սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ քառօրյա համակցված հարվածներին Չփորձվե՛ք քողարկել Սումգայիթի արյունոտ դեպքերը․հայերի վերադարձը Բաքու,Կիրովաբադ լինելու է․Ալավերդյան (video) Աննան Նիկոլից բաժանվում է, Նիկոլն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում. Աշոտ Անդրեասյան (video) Երևան-Քուվեյթ և Քուվեյթ-Երևան թռիչքները չեղարկվել են Լա՛վ լսեք՝ Բաքվի, Սումգայիթի ջարդերից փրկված 800 հազար հայերի վերադարձի հարցը բարձրացնելու ենք․․․ (video) Ողջ ադրբեջանահայության վերադարձից պիտի խոսենք․ Արտակ Բեգլարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am