Ինչո՞ւ են տարատեսակ զինատեսակներ կիրառվում, եթե նպատակը բանակցություններն են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի՝ վերջին օրերի խախտումները, երբ կրկին կիրառվեցին ծանր զինատեսակներ, եւ եղան մարդկային զոհեր, իրենց վրա են բեւեռել միջազգային հանրության ուշադրությունը: Ու հիմա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են հակամարտող կողմերին կրկին բանակցային սեղան վերադարձնել: Մասնավորապես համանախագահները նախօրեին տարածած հայտարարությամբ փաստել են, որ բռնությունը ծնում է բռնություն, եւ որ խնդրի լուծման միակ ուղին բանակցային սեղան վերադառնալն է: Երեկ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է խոսել ԼՂ խնդրի մասին՝ կոչ անելով դադարեցնել բռնություններն ու մեջբերել բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը: Այս ամենին երեկ հետեւել է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի արձագանքն առ այն, որ իրենք պատրաստ են բանակցությունների եւ չեն հրաժարվի ԱԳ նախարարների՝ հուլիսին նախատեսված հանդիպումից: «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից` թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն էլ ասել է, թե Բաքուն չի պլանավորում չեղարկել նախարարների հանդիպումը, եւ հավելել. «Ադրբեջանը բանակցություններին չի մասնակցում հանուն իմիտացիայի։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցանկանում ենք բովանդակալից բանակցություններ»: Հետաքրքիր է, որ եթե իրապես նպատակը բանակցություններն են, էլ ինչ իմաստ ունեն տարատեսակ զինտեխնիկայի գործադրումները: Իրականում բանակցող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ձեւացնում է, թե կողմ է խնդրի կարգավորմանը, բայց գործնականում այդպես էլ ոչինչ չի անում կարգավորման, խաղաղ բանակցությունների համար: Նրանք մինչ օրս ոչ միայն շարունակում են հրադադարի ռեժիմի խախտումները, այլեւ խուսափում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով ստանձնած պարտավորությունների կատարումից՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից: Ու այստեղ մեծ բացթողում ունեն միջազգային կառույցները, որոնք պետք է պարտադրեն հետաքննող մեխանիզմների տեղադրումը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am