Ո՞վ է լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն (video)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։
«Նա կատարում է հայտարարություններ՝ կապված գերիների վերաբերյալ, որոնց, նախևառաջ, պետության պարտականությունն է հայրենիք վերադարձնել, մինչդեռ, դա ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք պատճառող, այլ նաև Հայաստանի պաշտպանությունը թուլացնող հայտարարություն է ու չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում բարձր ղեկավարության կողմից։ Նման հայտարարությունը մեր երկիրը, մեր պետականությունը թուլացնելուն ուղղված գործողություն է», - նշեց Արծվիկ Մինասյանը։
Հարցին՝ ո՞վ է լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն, Մինասյանը պատասխանեց, որ լինելու է ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկից։
