Տեղեկանք 2017 թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 2017 թ. առաջին կիսամյակում մահացության դեպքերի վերաբերյալ  լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները: Համաձայն դրա՝ 2017 թ.-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 23 ժամկետային և 13 պայմանագրային զինծառայող, ընդհանուր թվով՜ 36 զինծառայող: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր մահացության 136 դեպք, որի գերակշիռ մասը՝ 77 զինծառայող,  2016 թ. ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով: Ամբողջ 2016 թ-ի մահացության թվերի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ճշտված տեղեկությունները ներկայացված են 2017 թ-ի հուլիսի 6-ին հրապարակված «2016 թ-ին ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին» տեղեկանքում: 2017-ի առաջին կիսամյակում մահացության 36 դեպքից 16-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 4-ը՝ սպանության, 6-ը՝ դժբախտ պատահարների, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 4-ը՝ առողջական։ 34-ի վերաբերյալ կան պաշտոնական հաղորդագրություններ, մյուս 2 դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրվել են միայն ԶԼՄ հրապարակումներից։ 2 զինծառայողի դեպքում մահացությունը տեղի է ունեցել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ 1-ի դեպքում՝ աշխատանքի գնալու ճանապարհին, մյուս դեպքերում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ: 30 մահացության դեպքերով հարուցվել են  քրեական գործեր, իսկ մյուս 6-ով քրեական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկություն չկա: Տեղեկանքում մահացության թվերը ներկայացված են նաև նախորդ տարիների համեմատությամբ՝ ըստ հանգամանքների: Ըստ դրա՝ եթե 2013-2017 թթ. մահացությունների դեպքերը դիտարկենք առանց 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետեւանքով մահվան դեպքերի՝ կնկատենք, որ 2013-2017 թթ. ընթացքում ավելի շատ մահացություններ գրանցվել են խաղաղ պայմաններում /92/, քան հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով /76/: Ուսումնասիրելով հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ կիրառված զինատեսակները և դրանց կիրառման քանակը՝ նկատում ենք, որ կիրառված զինատեսակների քանակը կտրուկ աճել է: Տեղեկանքում ներկայացված են նաև մահացության առանձին դեպքերը՝ մանրամասն նկարագրությամբ: Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ.

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am