Ով, ում է «խեղդելու». Ծուղակ Փաշինյանի համար

Նախօրեին Մոսկվայում կայացած տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի առաջին նիստում Բաքուն ներկայացնող Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ներկայացրել է հանդիպման արդյունքները:

Ըստ «Ազատության», Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Խալաֆովը, մասնավորապես, ասել է. «Կողմերը մտքեր են փոխանակել վստահության ամրապնդմանը և տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնմանը ուղղված համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Նախատեսվում է փոխարտգործնախարարների մակարդակով այս ձևաչափով հանդիպումներ անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ ռոտացիոն սկզբունքով՝ ամեն անգամ անդամ երկրներից որևէ մեկում»:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու «ԱԳ նախարարությունների համակարգմամբ, էկոնոմիկայի, տրանսպորտի նախարարությունների և այլ կառույցների ներգրավմամբ»: «Մեխանիզմի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպվեն ավելի բարձր օղակներում: Մեխանիզմի աշխատանքը կառուցվելու է կոնսենսուսի հիման վրա: Հանդիպումների ժամանակ կարող են քննարկվել տարածաշրջանային ընդհանուր խնդիրներ, նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք փոխշահավետ են կողմերի համար և նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը: Հարթակի հաջորդ հանդիպումը համաձայնեցվելու է դիվանագիտական խողովակներով», - ասել է Խալաֆ Խալաֆովը:

Այսպես, տարածաշրջանային երկրներին ներառող «3+2» ձևաչափի երեկ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը մասնակից բոլոր երկրները դրական են գնահատում։
Հիշեցնենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը հանդիպել են փոխարտգործնախարարների մակարդակով, իսկ Վրաստանը հրաժարվել է մասնակցել, հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ մղած այս հարթակի առաջին հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը։ Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարության՝ հայկական կողմը վերստին հաստատել է դիրքորոշումը, որ այս հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում նշված է՝ «3+3» ձևաչափով առաջին նիստի մասնակիցները պայմանավորվել են կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, համագործակցություն առևտրա-տնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև հակազդեցություն ընդհանուր սպառնալիքներին և մարտահրավերներին»։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը նաև նշել է, որ Վրաստանը ցանկացած պահի կարող է միանալ տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին։

«Հինգ երկրների ներկայացուցիչները իրենց շահագրգռությունը հայտնեցին հարթակին աշխատանքներում՝ Վրաստանի ներգրավվածության առթիվ նշելով, որ՝ «դուռը Թբիլիսիի համար բաց է», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Հարավկովկասյան երեք երկրները և տարածաշրջանային երեք տերությունները ներկայացնող այս ձևաչափի կարևորության մասին ամիսներ շարունակ խոսում է Թուրքիան։ Անդրադառնալով առաջին նիստին՝ պաշտոնական Անկարան այն կառուցողական է գնահատել: «Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության բազմակողմանի զարգացման հարցում մտքերի կառուցողական փոխանակում, համաձայնության են եկել կենտրոնանալ խորհրդակցության մասնակից բոլոր կողմերի շահերին առնչվող գործնական հարցերի վրա: Նախատեսվել է առաջնահերթություն տալ առևտրատնտեսական, հաղորդակցության, մշակութային և հումանիտար հարցերին՝ խաղաղության և կայունության ամրապնդման համար փոխվստահության բարձրացմանը նպատակով»,-ասված է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Իրանը ևս հայտարարել է, որ կայացած նիստում սատարել է «3+3» ձևաչափը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն էլ, նախատեսվում է, որ փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կանցկացվեն տարեկան առնվազն երկու անգամ ռոտացիոն սկզբունքով՝ ամեն անգամ անդամ երկրներից որևէ մեկում: Հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԳ նախարարությունների համակարգմամբ էկոնոմիկայի, տրանսպորտի նախարարությունների և այլ կառույցների ներգրավմամբ: Մեխանիզմի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպվեն ավելի բարձր օղակներում:

Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի հանդեպ ագրեսիվ, զավթողական ու սանձարձակ ներկայիս քայլերի պայմաններում այս ձևաչափը ինչ արդյունքներ կարող է տալ: Հենց այս օրերին՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչը, երբ մասնակցել է այս ձևաչափով հանդիպմանը՝ Հայաստանի սահմաններին և Արցախում Ադրբեջանը շարունակում է սադրիչ քաղաքականությունը:

Հետևաբար, Երևանի՝ պատրաստակամ քաղաքականությունը՝ հանդիպել, քննարկել, բանակցել, գոնե այս փուլում միայն վտանգներ է պարունակում:
Բացի այդ, Անկարան ու Բաքուն ամեն ինչ անում են, որպեսզի արգելափակեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, իսկ Երևանը մասնակցելով Էրդողանի ու Ալիևի առաջարկած ձևաչափերին, փաստորեն, ինչ-որ առումով, մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափակմանը:

Օրերս Ազգային ժողովում  Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր հայտնել «3+3»-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։ «Մենք առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարել, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը»:

Եվ ի՞նչ, Փաշինյանին կհաջողվի՞ այս ձևաչափում կանխել Արցախի, կամ Սյունիքի վերաբերյալ թեմաների քննարկումները...

Մինչև հիմա թուրք-ադրբեջանական ո՞ր պահանջն է Փաշինյանը կարողացել չեզոքացնել, որ այսուհետ կարողանա...

Չպետք է մոռանալ, որ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «3+3» ձևաչափի դուռը Թբիլիսիի համար շարունակում է բաց մնալ»... «3+3» ձևաչափով առաջին նիստի մասնակիցները պայմանավորվել են կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, համագործակցություն առևտրա-տնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև հակազդեցություն ընդհանուր սպառնալիքներին և մարտահրավերներին», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ ուրբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը այս փաստաթղթում նաև նշել է, որ Վրաստանը ցանկացած պահի կարող է միանալ տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին. «Հինգ երկրների ներկայացուցիչները իրենց շահագրգռությունը հայտնեցին հարթակին աշխատանքներում՝ Վրաստանի ներգրավվածության առթիվ նշելով, որ «դուռը Թբիլիսիի համար բաց է»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6289 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am