Իշխանական կոնֆիգուրացիայում ինչ-որ բան ուրվագծվում է, բայց…

«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատումից հետո ջրերը փոքր-ինչ պարզվում են։ Մոտավորապես հասկանալի է դառնում, թե ինչ հեռանկարներ են ուրվագծվում 2018 թվականի ապրիլից հետո։ Այժմ ավելի առաջնային տեղ է գրավում այն տեսակետը, թե, այնուամենայնիվ, 2018-ին գործող վարչապետը, կարծես, շարունակելու է պաշտոնավարել։ Միևնույն ժամանակ նույն շրջանակների կողմից շրջանառվում է այն գաղափարը, թե դեյուրե վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը, սակայն իրական լծակները լինելու են գործող նախագահի ձեռքին, ով պահպանելու է ռեալ իշխանությունը։ Ընդ որում, այդ գաղափարը պաշտոնապես հրապարակողները հենց ՀՀԿ վերին էշելոնի գործիչներն են՝ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում, և ի՞նչ համակարգ կարող է գործել 2018-ից հետո։ Այս պահին դժվար է ասել` արդյոք ի սկզբանե որեւէ պայմանավորվածություն եղե՞լ է գործող վարչապետի և նախագահի միջև, որոնք ստեղծեցին տանդեմ և՛ իշխանական կառավարման, և՛ քաղաքական առումներով։ Սակայն, կարծես թե, հեռանկարում հետեւյալ դասավորությունն է. 2018-ի ապրիլից հետո իշխանությունը դառնում է երկբևեռ։ Այսինքն՝ ուժային և քաղաքական իշխանությունը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ իշխանության տնտեսական հատվածն ամբողջությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողության շրջանակներում է։ Ի՞նչ բաղկացուցիչներ ունեն այդ իշխանությունները։ Սերժ Սարգսյանի ձեռքում, ինչպես նշեցինք, կենտրոնանում են պաշտպանության, ամենայն հավանականությամբ՝ ազգային անվտանգության համակարգերը, ինչ-որ բան, գուցե, ոստիկանական համակարգից։ Քաղաքական տեսակետից Սերժ Սարգսյանը, լինելով հանրապետական կուսակցության նախագահ, ըստ էության, ղեկավարելու է նաեւ խորհրդարանը, որն իր հերթին, բնականաբար, վերահսկելու է կառավարությունը։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրականում վերահսկելու է ամեն ինչ՝ ուժային, քաղաքական ոլորտները, ԱԺ-ի միջոցով՝ նաև գործադիր իշխանությունը՝ ունենալով վարչապետի եւ կառավարության նշանակման վերահսկիչ փաթեթը։ Սա Սերժ Սարգսյանի իշխանության ապագա տեսլականն է։ Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա, ինչպես վերը նշվեց, նրա ձեռքում են լինելու տնտեսությունը, արտաքին տնտեսական հատվածը, և ինչպես շատերը նշում են, վարչապետը պնդելու է, որ իր վերահսկողության տակ անցնի նաև ոստիկանությունը, որպեսզի ինքն էլ ունենա որոշակի ուժային լծակներ, քանի որ շատ դեպքերում, առանց նման լծակների, նույն տնտեսությունում շատ հարցեր անհնար է լուծել։ 2018 թվականին ուրվագծվող սցենարը սա է, որը կարծես արդեն շրջանառության մեջ է դրվում։ Այս պարագայում հասկանալի է, որ ֆորմալ առումով երկբևեռ իշխանությունում բավականին շատ լծակներ մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին, և նա, ունենալով ԱԺ-ում վերահսկիչ փաթեթ, ցանկացած պահի կարող է փոխել վարչապետին։ Շատերն այսօր կենտրոնանում են 2018-ի վրա՝ քննարկելով վարչապետի հավանական թեկնածուների հարցը, սակայն սա ամենևին չի նշանակում, որ եթե 2018-ի ապրիլին կոնկրետ գործչի վարչապետ նշանակելու որոշում ընդունվի, այդ որոշումը վերանայման ենթակա չի լինի 2018-ի սեպտեմբերին, դեկտեմբերին կամ, ասենք, 2019 թվականին։ Այս սցենարը, իհարկե, իշխանական վերնախավի մի հատվածի նախընտրելի տարբերակն է, այլ հարց է՝ որքան է դա սրտամոտ իշխանական ապագա կոնֆիգուրացիայի մյուս հատվածին։ Չի բացառվում՝ մինչև 2018-ի ապրիլը դեռ այլ տարբերակներ կամ եղածի ճշգրտումներ լինեն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am