Ալիևի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին՝ սահմանազատումից առաջ

Խաղաղության դարաշրջանը նշանավորվում է նոր սահմանային կրակոցներով, վիրավորներով, զոհերով և սադրանքներով։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների պատճառով ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Ավելի ուշ հաղորդվեց, որ վիրավորների թիվը 8-ն է, ընդ որում 6-ի վիճակը ծանր է։

Զարմանալի զուգադիպությամբ ադրբեջանական սադրանքը համաընկով Վարդենիսում բռնկված հանրային ընդվզմանը։ Վարդենիսի բնակիչները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը և պահանջում էին ազատ արձակել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին Վարդենիսում տեղի ունեցած Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16.51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոս։ Եվ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձեւավորել: ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին հրավիրվել է Սևանի քննչական կոմիտե՝ հարցաքննության ու տեղում ձերբակալել։
Այս փաստը բարձրացրել է դժգոհության ալիք։ Դեկտեմբերի 10-ի սահմանային կրակոցներից հետո սակայն վարդենիսցիները բացել էին ճանապարհը՝ պայմանով, որ ազատ արձակվի նաև Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի իրենց մեր թեկնածուն։
«Հաշվի առնելով, որ սահմանային իրավիճակը լարվել էր, ունեինք վիրավորներ, որպեսզի որեւէ պրոցեսի չխոչընդոտեինք, որոշեցինք ճանապարհը բացել։ Բայց նորից կվերսկսվեն, եթե Արամ Հարությունյանին ազատ չարձակեն»,- հայտարարել էին ճանապարհը փակած վարդենիսցիները ։
Զուտ փաստերի վիճակագրությանը հետևելով՝ կարելի է ստանալ տպավորություն, թե սահմանին ադրբեջանական կարակահերթերն ու նախահարձակ գործողությունները ընթանում են սինխրոնացված՝ Հայաստանի իշխանության ձեռնարկած քայլերի հետ։ Իշխող ուժը, պարտվելով Վարդենիսի ընտրություններում, փորձում է չեզոքացնել տեղական ուժեղ լիդերներին, որոնք սահմանազատման հետ կապված իշխանության ծրագրերը կարող են տապալել։ Թերևս հանուն հենց այս ընդհանուր նպատակի էլ ադրբեջանցիները հեռահար աջակցում են Հայաստանում իրենց շահերն սպասարկող Փաշինյանի ռեժիմին։ Ի դեպ, Սոթք Խոզնավար հատվածում դեռ ամիսներ առաջ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ինչպես ցույց է տալիս կյանքը, ապրում և վերարտադրվում է ՝այս իրողության հետ հաշտված։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2534 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am