Փոխհրաձգությունը Սոթքի հատվածում է, իրավիճակը շատ լարված է, բայց մերոնք կարողանում են վերահսկել, հակառակորդն ունի կորուստներ. Համայնքապետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր՝ կեսօրին, կրկին հարձակվել են արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա և ընթանում է փոխհրաձգություն։

Գեղարքունիքի խոշորացված Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ փոխհրաձգությունը սահմանամերձ դարձած Սոթքում է ընթանում։

«Հենց Սոթքի հատվածում է փոխհրաձգությունը՝ հանքի ուղղությամբ»։

Նրա տեղեկություններով՝ թշնամին ունի մարդկային կորուստներ։

«Իրենք շատ տեղերում հաջողության հասնելու նպատակ ունեն, բայց եթե մի դիրքն էլ փորձում են թիրախավորել ու գրավել, ուրեմն հատուկ, կարևոր նշանակություն ունեցող դիրք է լինում, որ դրանով կարող են ամրապնդվել։ Փառք աստծու, կանգնած տղերքին շատերին ճանաչում եմ, գիտեմ, որ պատրաստ են ամեն գնով պաշտպանել»,- ասել է Ավետյանը։

Ըստ համայնքապետի՝ այս պահին ինքնապաշտպանության անցնելու կարիք չկա. կապվել է տեղում գտնվող զինվորականների հետ, բանակը վերահսկում է իրավիճակը։

«Աստված չանի, եթե կարիք լինի, ժողովուրդը միասնական ձևով պատրաստ է պաշտպանելու։ Իրավիճակը շատ լարված է, բայց այս պահի դրությամբ մերոնք կարողանում են վերահսկել, չեմ կարծում, որ իրենց կհաջողվի առաջխաղացում ունենալ։

Ամեն դեպքում կրակոցներ են, երկու կողմը տարբեր զենք ու տեխնիկա է կիրառում։ Դեռ մեծ անհանգստություն չկա, կարծում եմ՝ մեր տղաները կարող են վերահսկել»։

Այս պահին բարձունքում եղանակային պայմանները բարենպաստ չեն, սակայն ձնապատ բարձունքները խոչընդոտում են միայն հարձակվողներին։

Նրա խոսքերով՝ սարերում ձյուն է՝ մանավանդ դիրքերի հատվածում, որը դժվարություն է ստեղծում հարձակվողի համար, իսկ հարձակվողին հեշտ է հետ շպրտելը։ «Եթե փորձեն առաջ գալ, եղանակային պայմանները ի նպաստ մեզ են։ Մեր տղերքը հզոր են, հոգով-սրտով»,-ասել է Ավետյանը՝ նշելով, որ հակառակորդը շատ է գերազանցու միայն քանակով, ֆինանսով, աջակցությամբ։

Փոխհրաձգությունը Սոթք բնակավայրից 7-8 կմ հեռավորության վրա է, չնայած Ավետյանը նշեց, որ կիրառվող զինատեսակները այնպիսին են, որ եթե ցանկանան թիրախավորել, հեշտ հասանելի է։

Համայնքապետի կարծիքով՝ հստակ է, որ հակառակորդը ուզում է բարելավել դիրքերը, կատարել երկրի ղեկավարի երազանքները։

«Մեզ բոլորիս էլ պարզ է՝ Ալիևը մինչև հիմա մեծ պահանջներ ունի՝ «Զանգեզուրի միջանցք», ինչպես նաեւ Վարդենիսի տարածքում շատ մեծ սահմանային հատվածներում է ուզում առաջխաղացում ունենալ, որ ավելի ամուր դիրքավորվեն։

Ցանկությունը ունեն, փորձերն արվում են, բայց մեզ ուժեղ գտնվել է պետք, որպեսզի թույլ չտանք, որ առաջ գան»,- նշել է մեր զրուցակիցը։

դիտվել է 941 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am