ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնելու «թշնամական վարչակարգերի աջակցությունը». Թրամփ
Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն է վարում համաշխարհային ասպարեզում եւ աջակցում է թշնամական վարչակարգերին: Հուլիսի 6-ին Մոսկվայի հասցեին այսպիսի մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Վարշավայի Կրասինսկիների հրապարակում Թրամփը ասել է, որ Ռուսաստանին կոչ են անում դադարեցնելու իր ապակայունացնող գործուենությունն Ուկրաինայում եւ այլ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան եւ Իրանը, եւ դրա փոխարեն միանալու պատասխանատու ազգերի հանրակցությանն ընդհանուր թշնամիների դեմ մեր պայքարում եւ ի պաշտպանություն բուն քաղաքակրթության: «Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնելու իր ապակայունացնող գործուենությունն Ուկրաինայում եւ այլ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան եւ Իրանը»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
