Մերկելը Պուտինի ու Թրամփի միջև միջնորդ չի լինի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում միջնորդ լինել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև: Այդ մասին Մերկելը նշել է լրագրողների հետ զրույցում: «Ոչ, մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, այդ թվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված»,- ասել է Մերկելը՝ պատասխանելով հարցին՝ մտադիր է արդյոք Համբուրգում իրականացնել միջնորդի առաքելություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իմ խնդիրը ես տեսնում եմ ոչ թե միջնորդի դերում, այլ նրանում, որպեսզի ներդրում ունենամ խնդրի լուծման գործում, և այդպիսի նպաստ է հանդիսանում նորմանդական ձևաչափը»,- ասել է Մերկելը:
