Ի՞նչ է սպասվում վերադարձած 5 գերեվարվածներին․ մի մասը կալանավորվել է

Դեկտեմբերի 4-ին Հայաստան էր տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։ Երեկ պարզ դարձավ, որ վերադարձած 10 գերիներից մի մասին ձերբակալել են, հետո մեղադրանք առաջադրել՝ 10-ից 5-ին։

Մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

 «Ես կարող եմ ձեզ տեղեկություն հաղորդել այն ժամանակվա մասով, երբ ես երեկ դատարանում եմ եղել։ Երբ ես դատարանում էի, 3 գործ է եղել՝՝ իմ վստահորդի՝ Նարեկինը ու ևս երկուսինը, բայց ես նրանց տվյալները չունեմ։ Իմ վստահորդինը մերժվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրել։ Մյուսների մասով մանրամասն տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ քննարկվում է։ Իհարկե հնարավոր է, որ մյուսներինն էլ է մերժվել, բայց երեկ երբ այնտեղ էի, մեկի գործով արդեն կար կալանք։ Լրիվ հանգիստ կարող եմ տեղեկացնել, որ  հինգն էլ նույն եկածներն են, դա նախաքննական գաղտնիք չի։ Ես, սակայն, չեմ կարող ասել մյուսների հետ կապված միջնորդության հանգամանքները, չէ որ դատարանն ինքն է որոշում»,-  «Հրապարակին» հայտնեց վերադարձած հինգ գերիներից Նարեկի պաշտպանը՝ Կարմեն Պողոսյանը։ 

«Դե ծնողները ի՞նչ պիտի ասեն։ Ես իրենց անձամբ ճանաչում եմ ու երբ որ վերադարձան երեխաները, 
շատ ուրախ էին, բայց հետագայում, երբ արդեն մեղադրանք առաջադրեցին ու էս խնդիրները առաջացան, դիմեցին մեզ արդեն։ Ծնողները շատ զարմացած ու զայրացած են։ Ես չեմ մտածում, որ գերիներին մեղադրանք առաջադրելու այս պրոցեսը ուղիղ կապ ունի վարչապետի՝ Ազգային ժողովի ամբիոնից արած հայտնի հայտարարության հետ՝ կրկին կապված գերիների հետ, բայց  կարող եմ ասել, որ մեր երկրի վերաբերմունքը կալանքի տակ պահելու մասով նոր վերադարձած գերիներին, կարող է վատ ազդեցություն ունենա ներկայումս գերության մեջ գտնվողների վրա»,- հավելեց Պողոսյանը։

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 290 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am