Արաբական երկրները հայտարարել են Կատարի բոյկոտը երկարացնելու մասին
Արաբական երկրները կշարունակեն բոյկոտել Կատարին, որը մերժումով Է պատասխանել իրեն ներկայացված վերջնագրին: Այս մասին հայտարարվել Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Կահիրեում տեղի ունեցած հանդիպմանը: Ինչպես հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի ղեկավար Աբդել ալ Ջուբեյրը, Դոհայի նկատմամբ լրացուցիչ միջոցների մասին կհայտարարվի կոնսուլտացիաներից հետո՝ «համապատասխան ժամանակ»: Պարսից ծոցի առաջատար երկրների եռյակը՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, Կատարին մեղադրում են ահաբեկչության եւ ծայրահեղականության աջակցման մեջ: Ինչպես BBC-ին պատմել են ԱՄԷ-ի պաշտոնատար անձինք՝ վերջնագրի ժամկետը լրանալուց հետո Կատարի դեմ տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցները մշտական բնույթ կկրեն:
