Ստի թագավորության «թոշակառուն»․ եւ այդ մեկ մարդը դու ես

Ստի արքան՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այլեւս իր թագավորությունում կորցրել է երբեմնի կարգավիճակը եւ թոշակի գնալու ժամանակն է: Նիկոլ Փաշինյանին այլեւս չի հաջողվում այնպես ու այնքան ստել, որ հենց ինքն իրեն չհակասի: Իհարկե, երեքուկես տարի շարունակ հայ քաղաքական-հասարակական միտքը զբաղված է այս մարդու մանիպուլացիաները մեկնաբանելով, բայց հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ նա բացահայտ եւ ուղիղ հերքում է իր նախկինում հնչեցրած մտքերն ու հայտարարությունները:
Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը պատասխանելով ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի մեղադրանքներին, որ բանակցային գործընթացում բանավոր պայմանավորածություններ ձեռք բերելու և գաղտնի պահելու գործելաոճ է որդեգրել: «Խոսքը բնավ բանակցային գործընթացի գաղտնիության մասին չէ, այլ ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված՝ թեկուզ և բանավոր պայմանավորությունների մասին է՝ մանավանդ, որ դրանք հիմնականում կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար»,-մանրամասնեց Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ բանավոր պայմանավորվածությունների գոյությունը հանրությունն իմանում է դրանց կատարվելուց հետո, երբ զիջումներ են լինում: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել: Իմիջիլիայլոց ասեմ, որ այդ նարատիվը, թե կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»:
Երբ Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը փորձեց կոնկրետացնել՝ հիշեցնելով Կովսականից ու Զանգելանից զորքերի հետ քաշվելու մասին Փաշինյանի հայտարարած բանավոր փոխըմբռնման մասին, վերջինը կրկին չորով հերքեց՝ ասելով, թե ինքը չի ասել բանավոր պայմանավորվածություններ, բայցեւ չկա նաեւ գրավոր փաստաթուղթ: Պատգամավորը որքան էլ ջանաց հասկանալ՝ եթե ոչ բանավոր կա, ոչ գրավոր, ապա ինչպես են զորքերը հետ քաշվել, սակայն ապարդյուն, Փաշինյանը թեման անմիջապես շուռ տվեց նախկինների վրա ու սկսեց նյարդային գոռգոռալ, մեղադրանքներ հնչեցնել: Քիչ անց ԶԼՄ-ները տարածեցին 2020 թվականի դեկտեմբերի 27-ին Հանրայինին տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ քանի որ նոյեմբերի 9-ից հետո այնպես էր ստացվել, որ Զանգելանի ու Կովսականի մոտ 80 տոկոսի վրա ադրբեջանցիները վերահսկողություն ունեն, եղել է բանավոր փոխըմբռնում զորքերը հետ քաշելու:
Հաջորդը՝ շաբաթներ առաջ Փաշինյանը նույն ամբիոնից հոխորտում էր՝ «ինչ է նշանակում գերի ընկնել....դեռ պիտի քննվի, թե այդ ինչ հանգամանքներում են գերի ընկել»:

Վերջին օրերին, երբ Ալեն Սիմոնյանի անտակտ հայտարարությունը գերիների հարազատներին ու ծնողների ոտքի է հանել, նրանց ցասումը հասել է գագաթնակետին, Փաշինյանը խորհրդարանում հերթական մանիպուլացիան կիրառեց, ասելով, թե այսօր էլ է պատրաստ իր որդուն փոխանակել գերիների հետ: «Ի՞նչն է էդտեղ զարմանալի, ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, կլինեն գերեվարման դեպքեր, որոնք քրեաիրավական հետևանքներ կունենան, և կլինեն գերեվարման դեպքեր, որ նման հետևանքներ չեն ունենա»,- չքմեղացավ Փաշինյանը՝ պատասխանելով Էլինար Վարդանյանի հարցին:

Միեւնույն ժամանակ հիշեցրեց, թե զինծառայողները որոշակի իրավունքներ ու պարտականություններ ունեն, որոնց թվում զենքի պահպանությունն է, զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում:«Իսկ Դուք Ձեր պարտականությունները գիտե՞ք, որ մեղադրում եք 18 տարեկաններին վախենալու, կողմնորոշվել չկարողանալու մեջ: Նոյեմբերի 9-ից հետո Դուք որտե՞ղ էիք, կողմնորոշվե՞լ էիք»,- հարցրեց Էլինար Վարդանյանը՝ ակնարկելով բունկերի մասին: Փաշինյանն այլայլվեց եւ կցկտուր ու կիսաձայն ասաց, որ իր պարտականություններն էր կատարում:


Պարզվեց նաեւ, որ նախկինացավն այս մարդու մոտ խորացել է, այնքան, որ այլեւս անհույս է: Անամոթաբար հայտարարեց, թե 2018-ին գալով իշխանության՝ ես ժառանգեցի բանակցային գործընթաց, որի տրամաբանությունը չէր ենթադրում Լեռնային Ղարաբաղի գտնվելը Ադրբեջանից դուրս. «Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նախկին իշխանությունները Ղարաբաղին նույնիսկ տեսական հնարավորություն չեն թողել Ադրբեջանից կազմից դուրս լինելու»։
Նա նախկին իշխանություններին մեղադրեց Արցախը հանձնելու մեջ՝ պնդելով, որ նրանք «անբարենպաստ» բանակցային պայմաններ են ստեղծել։ «Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը։ Գնացեք եւ մտածեք, թե ինչ կանեիք 2018-ին, 2019-ին եւ 2020-ին: Ի՞նչ կանեիք, որպեսզի պատերազմ չլիներ: Ինչո՞ւ չեք անում։ Ես ասում եմ, որ պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների վերադարձն էր՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման»։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացում չի ֆիքսվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարածք և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն:

Դեռ մի կողմ դնենք Ռուսաստանի ԱԳՆ-ի օրեր առաջ տարածած պաշտոնական հաղորդագրությունը , որտեղ պարզաբանվում էր, թե ինչ է նշնակել Լավրովի պլան ասվածը։ Նշված հայտարարության մեջ նշված էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականի հունիսին կողմերին են փոխանցել կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը, ըստ որի՝ «նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդ փուլում՝ երկու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պարտադիր որոշմամբ»։ Սակայն այդ նույն ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ խորհրդարանի բարձր ամբիոնից հայատարում էր, թե Արցախի ու Հայաստանի ապագան կախված են մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ: Այնպես որ այդ խորտակված ապագայի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Անի Սահակյան

դիտվել է 2263 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am