Բաքվում ՌԴ հայազգի քաղաքացիների նկատմամբ խտրականության մասին ԱԳՆ-ն կոշտ շեշտադրումներով նոր հայտարարություն է արել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոր, ավելի կոշտ շեշտադրումներով հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ: Առաջին հայտարարությունը ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր հուլիսի 5-ին, որին արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն: Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ ի պատասխան ԶԼՄ-ների կողմից ուղարկված բազմաթիվ հարցումների, ստիպված են ևս մեկ անգամ հայտարարել, որ ՌԴ քաղաքացիներն իսկապես Ադրբեջան այցելելիս ենթարկվում են խտրականության էթնիկ հողի վրա: «Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Որպես կանոն, նրանք մի քանի ժամ պահվել են Բաքվի օդանավակայանում (որոշ դեպքերում առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, ընդ որում դեպքերից մեկն առնչվում է չորսամյա երեխայի հետ մի կնոջ), այնուհետև բռնի կերպով հետ են ուղարկվել իրենց իսկ հաշվին: Որպես նմանօրինակ ծաղրանքի «հիմնավորում» է ներկայացվել այն, որ մեր քաղաքացիներն ունեն հայկական ազգանուններ, անուններ կամ հայրանուններ: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են՝ գտնելու «հայ նախնիներին»: Այս ամենը խիստ վայրենի էություն ունի՝ չխոսելով այն մասին, որ տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ուղղակի խախտում՝ որը հակասում է ռուս-ադրբեջանական բարեկամության համաձայնագրի ոգուն ու տառին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ իրենք բազմիցս, այդ թվում և Բաքվում ՌԴ դեսպանության և ՌԴ արտգործնախարարության պաշտոնական նոտաների միջոցով պահանջել են դադարեցնել «այդ զայրացնող գործելաոճը իրականացնել քննություն և արժանի գնահատական տալ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պաշտոնատար անձանց պահվածքին»: Ռուսաստանյան կողմը նշել է, որ իրենք նման դիմումների ժամանակ հաշվի են առել այն, որ Ադրբեջանը փորձում է հանդես գալ որպես ազգային ու կրոնական հանդուրժողականության, բազմամշակութայնության օրինակ, իսկ վերջերս էլ «հայտարարել էր հայ-ադրբեջանական հասարակական երկխոսություն սկսելու մտադրության մասին»: «Սակայն մեր ակնկալիքները չարդարացան: Միջադեպերի քննություն չի իրականացվել: Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի էքսցեսները կանխելու նպատակով Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ կիրառել համապատասխան կարգավորումներ»: Մենք այս պատասխանը համարում ենք անհասկանալի և ոչ գոհացնող: Դա, ցավոք սրտի, ցույց է տալիս, որ Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները նախկինի պես ռիսկի են գնում կամայականության զոհը դառնալ: Շարունակում ենք պահանջել դադարեցնել այս վրդովվեցնող խտրական գործելաոճը, որն անհամատեղելի է երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրավիճակից»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության եզրափակիչ հատվածում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am