«Միացյալ ազգեր-70 տարի» փաստագրական ֆիլմը հանձնվել է Պան Գի Մունին
TASS-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում ուրբաթ օրը տեղի է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին «Միացյալ ազգեր-70 տարի» հեռուստաֆիլմի հանձնման արարողությունը, TASS-ի ստեղծագործական խմբի կողմից ,որի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովն է: Ֆիլմում ցուցադրված է ՄԱԿ-ի բազմամյա գործունեությունը, ներկայացված են պատմական փաստեր և եզակի դրվագներ: Ֆիլմի հեղինակները եղել են երկրագնդի թեժ կետերում, որտեղ իրականացվել է ՄԱԿ-ի խաղաղարար գործունեություն: Նկարահանումների մեծ մասը կատարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի բացման օրերին, որին մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պան Գի Մունը սրտանց շնորհակալություն է հայտնել հեղինակներին և այս տարի Ռուսաստան այցելելու ցանկություն է հայտնել:
