Նիկոլ Փաշինյանը հերքեց Լավրովին․ պատմական ստախոսություն Ազգային ժողովում

 

2018-ին գալով իշխանության՝ ես ժառանգեցի բանակցային գործընթաց, որի տրամաբանությունը չէր ենթադրում Լեռնային Ղարաբաղի գտնվելը Ադրբեջանից դուրս։ ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։«Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նախկին իշխանությունները Ղարաբաղին նույնիսկ տեսական հնարավորություն չեն թողել Ադրբեջանից կազմից դուրս լինելու»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նախկին իշխանություններին մեղադրել է Արցախը հանձնելու մեջ՝ պնդելով, որ նրանք «անբարենպաստ» բանակցային պայմաններ են ստեղծել։ «Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը։ Գնացեք եւ մտածեք, թե ինչ կանեիք 2018-ին, 2019-ին եւ 2020-ին: Ի՞նչ կանեիք, որպեսզի պատերազմ չլիներ: Ինչո՞ւ չեք անում։ Ես ասում եմ, որ պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների վերադարձն էր՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման»,- նշել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացում չի ֆիքսվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարածք և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն:
Փաշինյնաի խոսքով՝ հայ հասարակության մեջ որոշակի քարոզչության արդյունքում կարծիք է ձեւավորվել, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ» ասվածը ենթադրում է Ղարաբաղի անկախություն, մինչդեռ նման բան չկա։
Դիմելով ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին նա նաև հայտարարել է, թե առաջարկում եմ փակ նիստ անցկացնել։
«Ես ինձ հետ կբերեմ անցած բանակցություններից փաստաթղթեր, որպեսզի ապացուցեմ իմ ճիշտ լինելը»,- ասել է նա և կրկին հայտարարել, որ եթե դավաճանության մասին է խոսքը, ապա դավաճանը նախկիններն են։
Նիկոլ Փաշինյանի ցինիկ հայտարարությունը աննախադեպ է ոչ միայն պոպուլիզմի տեսանկյունից, այլ նաև խիստ ուշագրավ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի օրեր առաջ տարածած պաշտոնական հաղորդագրության բուն բովանդակությունը կտրականապես հերքելու առումով։
ՌԴ ԱԳՆ-ն, ինչպես հայտնի է, պաշտոնական պարզաբանում էր տարածել, որտեղ պարզաբանվում էր, թե ինչ է նշնակել Լավրովի պլան ասվածը։ Նշված հայտարարության մեջ նշված էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականի հունիսին կողմերին են փոխանցել կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդ փուլում՝ երկու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պարտադիր որոշմամբ»։
«Ծրագրի այլ տարրերի թվում էր՝ ԼՂ բնակչության՝ լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ընդունում, Լաչինի միջանցքի կարգավիճակի եւ լայնության հարցի լուծում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քարվաճառի եւ Լաչինի շրջանների վերադարձը,-հիշեցրել էր ռուսական կողմը և հավելել,-Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, առաջարկները, որոնք բանակցությունների սեղանին էին մինչեւ 2020 թվականի աշուն, բառացիորեն ենթադրում էին հետեւյալը. ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշում կողմերի համաձայնեցրած ժամկետում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համազգային քվեարկություն, ԼՂ բնակչության ազատ կամարտահայտություն՝ միջազգային իրավունքի նորմերին ևսկզբունքներին համապատասխան»։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, այդ առաջարկներիի շուրջ կողմերը թեև ամբողջական համաձայնության չեն եկել, սակայն չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։
«Փաստերը խոսուն են. բաց են թողնված խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ընդ որում` ոչ Ռուսաստանի մեղքով»,- նշել են նախարարությունից և հայկական կողմին խորհուրդ տվել ևս մեկ անգամ
«համեմատել համանախագահների նշված առաջարկները ներկա իրավիճակի հետ եւ հետևություններ անել»։
Այսինքն՝ ռուսական կողմը հստակ ասում է, որ Լավրովի պլանում Շուշիի և Հադրութի հանձնում նախատեսված չի եղել, ավելին՝ եղել է կարգավիճակի հարցի հստակեցման պարտադիր պահանջ։
Ըստ այդմ, եթե անգամ տեսականորեն հավատանք, թե իրականության հետ աղերս չունեն նախկին իշխանությունների բազմիցս արաված հայտարարություններն առ այն, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է նաև արձանագենք, որ Փաշինյանը հերքեց ոչ միայն նախկիններին, այլև Կրեմլին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ ՌԴ ԱԳՆ-ն հազիվ թե իրեն թույլ կտար ստել։ Ակնհայտ է, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական անպատկառ սուտն էր։Իսկապես որ՝ կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։

Հայկ Դավթյան

դիտվել է 4214 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am