Դասալիքների իշխանությունը շարունակում է վարկաբեկել Հայոց բանակը

2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց Հայոց բանակը, Արցախյան հաղթանակը, հաղթանակն ապահոված գործիչների հետևողական վարկաբեկման քաղաքականություն։ Այդ գործով նա և իր թիմակիցները, իհարկե, ընդդիմություն աշխատած տարիներին էլ էին զբաղվում, բայց 2018-ից հետո հակաբանակային քարոզին միացան կոնկրետ գործողությունները։ Բանակի վարկաբեկումը դարձավ պետական քաղաքականություն։

Բանակի շարունակական վարկաբեկումը, բանակում իրականացվող կադրային ու կառուցվածքային փոփոխությունները զգալիորեն թուլացրեցին մեր բանակը մինչև 44-օրյա պատերազմը։ Թեև հայտարարվում էր, որ բանակը 2018-ից հետո արդեն արդիականացել է, հակաօդային պաշտպանությունն ի համեմատ 2016-ի ապրիլյան պատերազմի՝ էականորեն լավացել է, օդը փակվել է, 2020-ի պատերազմը ցույց տվեց, որ դա սուտ էր։

Բանակը շարունակեցին քանդել նաև բուն պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի, իր կնոջ, քայլարած այլ գործիչների, իշխանական քարոզչամեքենայի կողմից ռազմական գործողությունների սկսման գրեթե առաջին օրվանից շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ հայ զինվորը դիրք լքող է, դասալիք է, վախկոտ է և այլն։ Դասալիքների այս իշխանությունը հայ զինվորի մասին ձևավորում էր դասալիքի իմիջ։ Դա, թերևս, հատուկ նպատակով էր արվում, որպեսզի հետո հիմնավորվեր ու արդարացվեր պարտությունը։

Հայոց բանակը դասալիքների խումբ ներկայացնելու քաղաքականությունը շարունակվում է նաև պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմակից Ալեն Սիմոնյանը հիմա էլ գերիներին են հռչակում դասալիքներ, թե բա զենքը թողել փախել են։

Եթե նույնիսկ մի պահ հիմք ընդունենք, որ նոյեմբերի 16-ին որոշ զինվորներ չեն կռվել, ապա հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր հաղթանակած բանակում դասալիքներ հայտնվեցին։ Պատասխանը միանշանակ է՝ դասալիքների իշխանությունը բարոյազրկել է բանակը։ Բանակն ամեն օր շարունակելու է բարոյազրկվել, քանի դեռ իշխանության ղեկին պարտության խորհրդանիշն է։

Երբ թշնամի պետության ղեկավարը Նիկոլին անվանում է հարբած ծաղրածու ու պատասխան չի ստանում, երբ ադրբեջանական զորքը մտնում է մեր տարածք, երբ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնմամբ Նիկոլը ՀՀ տարածքաներն ու կենսական նշանակության ճանապարհն է հանձնում, երբ Ալիևի հոխորտանքներին ի պատասխան Նիկոլը խաղաղություն է մուրում, բանակն ավտոմատ բարոյազրկվում է։

Այս վիճակը փոխելու կարևորագույն նախապայմանը իշխանափոխությունն է։ Այլապես մենք բանակի վերացումից հետո կկանգնենք պետություն կորցնելու հարցի առաջ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1026 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am