Որն է եղել Բերդում 30-ամյա երիտասարդի սպանության պատճառը. նոր մանրամասներ

«Բացարձակ ոչ մեկ չգիտի, թե ինչից է ծագել վիճաբանությունը, և ինչու է բանը հասել սպանության: Ուղղակի գիտենք, որ երկուսն էլ Բերդում ծնված մեծացած անձինք են: Ուրիշ մանրամասներ չգիտենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Բերդում տեղի ունեցած սպանության դեպքին: Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Համայնքապետը հրաժարվեց որևէ այլ մանրամասն տեղեկություն տրամադրել կատարվածից՝ հորդորելով մանրամասները հետաքրքրվել գործով քննիչից: Վերջինս, մեզ հետ զրույցում ևս հրաժարվեց ասել, թե ինչպես է եղել դեպքը, ինչից է ծագել վիճաբանությունը՝ հղում անելով նախաքննական գաղտնիքը չհրապարակելուն: «Առաջին լրատվական»-ին, սակայն, հաջողվեց պարզել, որ մահացածը Բերդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Բադալյանն է: Նա ամուսնացած չէր, բավական հանգիստ և հանդարտ անձնավորություն է եղել: Սպանության հետ կապված մի քանի վարկածներ են շրջանառվում: Մեզ պատմեցին, որ ամենայն հավանականությամբ վիճաբանությունը եղել է «աղջկա թեմայով»: Լեզվակռիվ է սկսվել, որն արդեն վերաճել է վիճաբանության, քաշքշուկի և վերջում՝ դանակահարության: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am