Վրաստանի ՃՈ-ն տուգանում է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին

ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելի են Վրաստանում: Հարևան երկրում հայկական վարորդական իրավունքներով երթևեկող վարորդների տուգանքները վերաբերում են Վրաստանի քաղաքացիներին: Վրացական լրատվական կայքերում տեղ գտած այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ Վրաստանի Նինոծմինդա շրջանում ճանապարհային ոստիկանությունը տուգանքներ է կիրառում հայկական վարորդական իրավունքներ ունեցող վարորդների նկատմամբ, «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ոստիկանությունից և «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելի են բոլոր երկրներում և դրանց վրա տուգանքներ չեն կիրառվում: Տուգանքներ կիրառվում են Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական վարորդական վկայականներ: Շիրակ Թորոսյանի խոսքով` Վրաստանը սահմանել է կարգ, ըստ որի՝ որոշակի ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացի համարվող անձինք, ովքեր հայկական վարորդական իրավունքներ ունեն, պետք է դիմեն համապատասխան մարմիններին` ստանալու վրացական վարորդական իրավունքներ: Նա տեղեկացրեց, որ Վրաստանում տուգանքներ են կիրառվել հենց այդ մարդկանց նկատմամբ, ովքեր սահմանված ժամանակահատվածում չեն դիմել վրացական վարորդական իրավունքներ ստանալու համար: «Տուգանելու գործընթացը կարճ է տևել, քանի որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը միջնորդել է և տուգանումներն անմիջապես դադարեցվել են, իսկ արված տուգանքները չեղյալ են հայտարարվել: Այս պահին տուգանքներ չեն կիրառվում, սակայն դժվարանում եմ ասել, արդյոք ուժի մեջ է այն պայմանը, որ որոշակի ժամանակահատվածում դիմեն և փոխեն հայկական վարորդական իրավունքները վրացականով, թե ոչ: Հավանաբար, նման մարդիկ շատ են, որ համապատասխան մարմինների ուշադրությունն են գրավել և Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այդ իմաստով էր ցանկանում, որ այն կիրառվի: Յուրաքանչյուր պետություն ցանկանում է, որ քաղաքացիներն իրենց երկրի վարորդական իրավունքներ ունենան»,- ասաց Թորոսյանը: Նրանք կարող են ավելի խիստ գտնվել, սակայն ներկայումս տուգանքները չեղյալ են հայտարարվել: Պատգամավորի կարծիքով` պահանջը կարող է լինել բոլոր օտար վարորդական իրավունքներով վարորդների մասով: Ըստ Թորոսյանի` քանի որ խնդիրը հայկականի մասով էր բարձրացվել, ինքը հետաքրքրվել էր միայն այդ դրա շուրջ: Նինոծմինդայում հուլիսի 5-ին մոտ քսան վարորդ տուգանվել էր Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից 500 լարիով: Տուգանվել էին այն վարորդները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, սակայն ունեն Հայաստանի Հանրապետության կողմից տրված վարորդական իրավունքներ:

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am