Ալենի շուրթերով՝ Նիկոլի սրտից

Ալեն Սիմոնյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել։ Նա հերթական անգամ հակահայկական կամ ադրբեջանամետ հայտարարությունն է արել։
Համացանցում է հայտնվել Ալեն Սիմոնյանի խոսքը. նա հայ գերիներին համարում է դասալիք՝ ասելով, որ նրանք իր համար չկան։
Ալեն Սիմոնյանն ըստ էության շարունակել է Նիկոլ Փաշինյանի միտքն այն մասին, որ գերիներն են մեղավոր գերի ընկնելու համար ու դեռ պետք է պատասխան տան։
«Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,–շաբաթներ առաջ խորհրդարանում հայտարարեց Փաշինյանը: Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից քվե էր մուրում, մեր գերիները մեր եղբայրներն ու զավակներն էին, մինչեւ անգամ նա հրապարակավ պատրաստակամություն հայտնեց որդուն՝ Աշոտիկին փոխանակել բոլոր գերիների հետ, նա աղերսագին խնդրում էր գերիներին երկու ամիս էլ սպասել, մնչեւ ընդդիմության հարցերը կլուծի ու կվերադառնա իրենց խնդրին, ընդդիմության հարցերը լուծեց, հիմա կասկածի տակ է դնում գերիների հայրենասիրության եւ դավաճանության հարցը: Այս մարդու սահմանափակ ուղեղին չի հասնում, որ իր՝ որպես պետության ղեկավարի կողմից նման հայտարարությունը կանաչ լույս է վառելու Ալիեւի համար նոր թափով խոշտանգելու եւ չվերադարձնելու մեր տղաներին: Այս մարդը հրաժարվում է, հրապարակավ ձեռքերը լվանում մեր տղաներից, այն դեպքում, եր ՄԻՊ-ը, իրավապաշտպան տարբեր կառույցներ մեկ տարուց ավել է միջազգային ատյաններում կենաց-մահու կռիվ են տալիս մեր տղաներին վերադարձնելու համար:
Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող այս անձը, որը նաև ԶՈւ-երի գլխավոր հրամանատարն է, ի լուր աշխարհի հայտարարեց, թե Հայաստանը չի պատրաստվում Սև լճի 30 տոկոսի պատճառով պատերազմի մեջ ներքաշվել։
Եվ այսքանից հետո այդ նույն անձը նոյեմբերի 17-ի տարածքային և դիրքային կորուստների պատասխանատվությունը փորձում է բարդել գերի ընկած զինծառայողների վրա։
Եթե պատերազմից վախեցած վարչապետը հրաժարվում է պայքարել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչու պետք է շարքային զինվորը հանուն ինչ-որ մի մարտական դիրքի ինքնազոհության գնա։

Բայց ինչպես տեսանք Փաշինյանի հայտարարությունն այնքան էլ լավ չընկալեցին նիկոլապաշտ զանգվածները, որոնց թվում են նաեւ գերիների եւ անհետ կորածների հարազատներից ու ծնողնեից շատերը: Թերեւս այս մարդկանց համար է, որ իշխանությունն Ալեն Սիմոնյանի շուրթերով ավելի պարզ է, հասկանալի լեզվով է փորձում հրամցնել պետական դիրքորոշումը: Մեծ հաշվով, հրապարակվածը Ալեն Սիմոնյանի կարծիքը չէ, իշխանությունում կա մեկ տեսակետ, մեկ դիրքորոշում, դա վոժդի՝ Փաշինյանի խոքսն է, մյուսները իբրեւ շարքային ուսապարկ պետք է ձայնակցեն նրան, կամ առնվազն ծափ տան: Կատարվածից ամենամեծ դասը թերեւս պետք է գերիների ծնողները քաղեն, որոնք ամիսներ շարունակ կերան Փաշինյանի «կտերը» եւ մեկ ընդդիմությանն էին հարվածում, մեկ լրատվամիջոցներին, հաճախ արգելում էին լուսաբանել՝ ասելով, որ խնդիրն իրենցն է, իսկ իրենք գերիների հարցը քաղաքական հարց չեն համարում Հհիմա կերա՞ք, հասկացա՞ք, որ Փաշինյանը նախընտրական շրջանում ձեզ օգտագործեց, իսկ հիմա հանձնում է տղաներին, մեր տղաներին, եղբայրներին, բայց նախեւառաջ ձեր որդիներին:
Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ինքն անկարող է լուծել գերիների հարցը, հակառակը, նոր գերիներ է տալիս, դրա համար էլ նրանց տոռորիս ու հանցագործ է հռչակում եւ Փաշինյանի առաջ կանաչ լույս վառում:

Անի Սահակյան

դիտվել է 982 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am