Այդ ահասարսուռ լուսանկարների մեղավորը դուք եք. Հայկ Մամիջանյանը՝ իշխանությանը (video)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Իշխանական պատգամավորները գնում, նկարվում են, ասում են՝ ճանապարհը անվտանգ է, դրանից մի քանի ժամ հետո այդ ճանապարհին մաքսային կետ է տեղադրվում։ Ինչ վերաբերում է ամրաշինական, ինժեներական աշխատանքներին, այս իշխանությունների համար միշտ ձմեռ է։ Միշտ հնարավորություն չկա իրականացնել ամրաշինական աշխատանքներ։ Ձմռանը՝ ընտրություններից առաջ, Վանաձորում ասֆալտ փռել իրենք կարողանում են, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել»:

Նա կարծիք հայտնեց, որ սահմանին ամրաշինական ու կահավորման անհրաժեշտ աշխատանքներ չկատարելը այդ տրամաբանության շրջանակում է տեղավորվում։ Բացի այդ՝ իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին մերժում է առաջնագիծ մեկնելու և իրավիճակին ծանոթանալու թույլտվություն տրամադրել, բայց այդ թույլտվությունը տալիս է իշխանական պատգամավորներին։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ իշխանության պատասխանատվությունն է մայիսից Հայաստանի սուվերեն տարածք մտած թշնամուն դեմ հանդիման կանգնած զինվորին անհրաժեշտ պայմաններով ապահովելը։

«Այն բոլոր ահասարսուռ լուսանկարները, որոնց մասին ես ամաչում եմ խոսել, երբ զինվորները լուսանկարում են, որ քամին իրենց կեցավայրը ծածկող տենտը քշել, տարել է, և իրենք մնացել են բաց երկնքի տակ, ա՛յ այս պարագայում իշխանություն կոչվածները չեն կարող հղում անել ո՛չ անցյալին, ո՛չ նախորդիվ կնքված փաստաթղթերին, պայմանագրերին, «թալանածին», սա 100 տոկոսով իրենց պատասխանատվությունն է, որն, ինչպես շատ ու շատ այլ բաներ, իրենք ձախողել են», - ասաց Մամիջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ամրաշինական և շատ այլ աշխատանքներ չեն կատարվում, որովհետև մենք չունենք հայամետ իշխանություն:

դիտվել է 1039 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am