Մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին
89 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին: Այս մասին հաղորդել է Agence France-Presse -ը: «Նա մահացավ այս գիշեր: Դեկտեմբերի 9-ին նա պատրաստվում էր տոնելու իր 90-ամյակը»,- գործակալությանը հայտարարել են նրա ասիստենտը եւ մերձավոր հարազատները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Պիեր Անրին ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում: 1949 թվականից մի այլ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Շեֆերի հետ զբաղվել է կոնկրետ երաժշտությամբ Ֆրանսիայի ռադիոյի եւ հեռուստատեսության փորձարարական ստուդիայում: 1960 թվականին հիմնել է էլեկտրոնային երաժշտության՝ երկրում առաջին ստուդիան, 1982 թվականին՝ եւս մեկը:
