Տերյան 3 հասցեի բնակիչները կասկածում են. բողոք՝ քաղաքապետին

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը Տերյան 3 հասցեի բնակիչների բողոքի մասին այսօր հարցում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարգելի պարոն Մարգարյան,   Սոցիալական ցանցում Երևանի Տերյան 3, 3ա հասցեների բնակիչների կողմից բողոքի  մեծ  ալիք է  բարձրացել    իրենց բակում  ընթացող   շինարարության հետ կապված: Հենց երեկ  էլ  ՀՀ Սահմանադրության օրն էր, Հանրապետության Նախագահը շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին ու վստահեցրեց, որ  «Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն»: Թե ե՞րբ ենք ունենալու, չգիտեմ, որովհետև այսօր   հենց Տերյան փողոցի այս բնակիչների բողոքը  փաստում է, որ  անհայտ է այդ ժամանակը, բայց  Ստիպված եմ հիշեցնել   ՀՀ  Սահմանադրության  179-րդ հոդվածը. Հոդված 179.    Տեղական ինքնակառավարման իրավունքը 1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: Երևանի ավագանին էլ 24.04.2014-ին ընդունեց «ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» N 154-Ն որոշումը, որի 2-րդ կետի համաձայն. «2. Սույն կարգի իրականացման նպատակն է համայնքի բնակիչների համար համայնքի կառավարմանը, համայնքի քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում մասնակցելու հնարավորության, ինչպես նաև հանրային տեղեկատվության լիակատար մատչելիության, համայնքի տարածքում գործող կանոնների և պարտականությունների իմացության ապահովումն է:» Այս կարգով ենթադրվում էր, որ Սահմանադրության պահանջով ցանկացած համայնքում նաև Երևանում, քաղաքացիները տեղեկացված ու մասնակից լինեին իրենց վերաբերվող ցանկացած որոշման կայացմանը՝ ընդհուպ տեղական հանրաքվեի միջոցով: Սակայն որպես փաստաթուղթ այն դեռևս ուղղակի բառերի հավաքածու է ու չի գործում: Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ մի առավոտ, ինչպես օրինակ Թոթովենցի 3  կամ  Տերյան 3, 3ա  բակի  բնակիչները տեսնում են իրենց բակի ծառերը կտրտված կամ բակի մեջ աշխատող հսկայական քանդող մեխանիզմ ու ավերածություններ: Այդ բնակիչներն իրավացիորեն բողոքում են այն  մասին, որ գործընթացին իրազեկված չեն եղել, եթե լինեին, ապա թույլ չէին տա ու բակի բարեկարգում կպահանջեին քաղաքապետարանից, որն իր հերթին կիրազեկեր բնակիչների պարտականությունների մասին ու համագործակցությունը կստացվի: Բնակիչները պնդում են նաև, որ  կառուցապատողը շինթույլտվություն չունի: Ստիպված  եմ հիշեցնել նաև «Քաղաքաշինության մասին  ՀՀ» օրենքի 6-րդ գլխի մասին՝ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ», որի  12, 13  և 14-րդ հոդվածներում մանրամասն նկարագրված են Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները, Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքներն ու Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը: Արձանագրենք, որ շատ-շատ փաստեր ունենք, երբ Երևանում քաղաքաշինության  ոլորտում  ոչ ՀՀ Սահմանադրությունն է գործում, ո՛չ՝ վերոնշյալ օրենքը, ո՛չ էլ Երևանի ավագանու համապատասխան որոշումը: Տերյան  փողոցի  3, 3ա  հասցեի բնակիչները  պահանջում են հանդիպում Ձեզ հետ: Խնդրում եմ տրամադրել այդ տարածքում հողի սեփականության օրինականացման գործընթացի և շինթույլտվության հետ կապված բոլոր փաստաթղթերը, ո՞վ և ե՞րբ է գնել այդ տարածքն ու ի՞նչ նպատակով: Շնորհակալություն համագործակցության համար:   Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Ելք  խմբակցության անդամ

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am