Ոստիկանության աշխատակիցները խոշտանգել են քաղաքացիներին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, ամբաստանյալ Ս. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 01.04.2014թ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ նույն բաժնի երեք ոստիկաններ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով ցուցմունք տալ այն մասին, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է ընկերների հետ: Հաջորդ օրը նույն ոստիկանները ձերբակալվածների պահման վայրի խցում դարձյալ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց: Ս. Գ.-ին խոշտանգելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ  է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգման, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է քննվում ամուսիններ Ն. Ե.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա: Մասնավորապես, Ա. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 01.06.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության  աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Բացի այդ, նույն բաժին բերման ենթարկված իր կնոջ` Ն. Ե.-ի ներկայությամբ, հայհոյանքներ են տվել և նվաստացրել արժանապատվությունը: Ն. Ե.-ն էլ, իր հերթին, հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը, ցուցմունք կորզելու նպատակով, ոստիկանության Շենգավիթի բաժնի 4-5 աշխատակիցներ իրեն նույնպես ծեծի են ենթարկել և վիրավորել արժանապատվությունը, որի հետևանքով ձերբակալվածների պահման վայրում փորձել է ինքնասպան լինել: Հատուկ քննչական ծառայությունում խոշտանգման փաստով մյուս քրեական գործը հարուցվել է անչափահաս Ա. Հ.-ի և նրա մոր հաղորդումների հիման վրա: Ա. Հ.-ն հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն և եղբորը շուրջ 12 ժամ պահել են բաժնում: Այդ ընթացքում ոստիկանության մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն ու եղբորը` պահանջելով խոստովանել իրենց կողմից չկատարված գողությունները: Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու նշված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309.1-րդ հոդվածի 2–րդ մասի 4-րդ կետով: Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am