Պաշտոնապես հայտարարում եմ. դատական իշխանության այսպիսի խայտառակ վիճակ Հայաստանում երբեք չի եղել․ Արամ Վարդևանյան (video)

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց՝ իր բնութագրմամբ՝ աննախադեպ իրավիճակի մասին։

Նա նշեց, որ այսօր ժամը 15։00–ին նշանակված էր Սյունիքի մարզի Գորիս նստավայրում Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը։ Նա հիշեցրեց, որ թեև Արթուր Սարգսյանը ունի պատգամավորական անձեռնմխելիություն, սակայն նա կալանավորված է։

«Երեք շաբաթից, ուզեն, թե չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ, քանի որ վաղեմության ժամկետն է անցնում»,–ասաց նա և նշեց, որ դեռևս գործը նախապատրաստական փուլում է գտնվում։

«Մենք որոշեցինք, որ այսօրվա նիստին ընդառաջ նախապատրաստենք անձնական երաշխավորություն և մի խումբ պատգամավորներով ուղևորվում ենք Սյունիքի մարզ»,–ասաց նա և հայտնեց, որ այնուհետև դատավորի առողջական վիճակը վատթարացել է և Արթուր Սարգսյանի դատը չի կայանում։ Ըստ նրա՝ սա իշխանության կիրառած մեթոդներից է՝ դատական նիստերի պարագայում։

«Սա՞ է խոստացած դատական իշխանության վիճակը։ Պաշտոնապես հայտարարում եմ ձեզ, այսպիսի խայտառակ դատական իշխանության վիճակ Հայաստանում երբեք չի եղել։ Սա օրվա քաղաքական իշխանության մեթոդներն են, երբ գոնե մի օր ավելի մարդուն կալանքի տակ են պահում և պարզ չէ, թե դրանով ինչի են հասնում։ Այսինքն` էս ինչ ֆետիշ է կալանքի նկատմամբ»,–ասաց նա։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am