Շիրակի մարզպետի հետընտրական "առաջատար" գրառումը և իրական պատկերը. Գագիկ Համբարյան

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաև Շիրակի մարզի մի շարք համայնքներում...
Ընտրություններից որոշ ժամանակ անց Շիրակի քայլիստ մարզպետ Նազելին գրառում կատարեց և հայտնեց, որ "Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում քվեարկության նախնական արդյունքներով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն առաջին տեղում է"... Մարզպետի գրառումը կամ մանիպուլյացիա է, կամ էլ ինքնախաբեություն, քանի որ Նազելին ինքը գիտի, որ առաջատար լինելը դեռ չի նշանակում հաղթանակ տանել...
Այո՛, Աշոցքում քայլիստներն առաջատար են և հաղթանակ են տարել... Սակայն Ախուրյանում և Ամասիայում քայլիստների առաջատար լինելը դեռ չի նշանակում հաղթանակ տանել...
Այսպես, Ախուրյանում, երկու դաշնակցականների՝ Ախուրյանի և Մարմաշենի գործող համայնքապետերի կողմից ձևավորված երկու դաշինքները, համապատասխանաբար՝ "Ախուրյան" և "Հաղթանակ" դաշինքները միասին ստացել են 6642 ձայն, իսկ քայլիստները՝ 6217 ձայն, որը 425-ով պակաս է ընդդիմադիրների հավաքած ձայներից և ուղղակի անիրական է պատկերացնել, որ երկու դաշնակցականները իրար չեն միանա և չեն ձևավորի կոալիցիա ու նրանցից ինչ-որ մեկը իր կոալացիա կկազմի քայլիստների հետ...
Ամասիայի պարագայում ևս ամեն ինչ մշուշոտ է... Նախնական տվյալներով, ՔՊ-ն ստացել է 1213, գործող համայնքապետի "Արփի Ամասիա" դաշինքը՝ 1198, ՀՀԿ-ն՝ 717 ձայն... Այո՛ առաջատար է, բայց ոչ հաղթանակած և չի կարելի բացառել, որ քայլիստների հետ պայքարող ուժերը կարող են միավորվել և կոալիցիա ձևավորել...
Ի դեպ, շատ հետարքքիր տվյալներ հենց Ամասիա գյուղից. ՀՀԿ-ն առաջատարն է եղել, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գործող համայնքապետի քաղաքական ուժը, իսկ քայլիստները ստացել են ընդամենը 77 ձայն...

Գագիկ Համբարյան

դիտվել է 1104 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am