Կարին Տոնոյանն ապակողմնորոշվա՞ծ է, թե ապակողմնորոշում է

Կարին Տոնոյանի գլխավորած «5165 շարժումը» հաղորդագրություն է տարածել շարժման անդամների և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին: Հաղորդագրությունը ծայրից ծայր աբսուրդի թատրոն է հիշեցնում՝ սկսած այն փաստից, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, սակայն հաղորդագրությունը որոշել են տարածել դեկտեմբերի 3-ին, վերջացրած բովանդակային այլ նյուանսներով:

Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման մաս կազմելով Տոնոյանն ու իր նախաձեռնության անդամները բողոքի ակցիաներ էին անում, բայց երբ սկսեցին պահանջել ՀՀ նախագահի ու վարչապետի հրաժարականը նրանք նոյեմբերի 29-ին դուրս եկան շարժումից, շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարեց ՝ «5165»-ը կսկսի «պայքարի նոր փուլ»: Ավել ուշ «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, «Ազատագրական շարժման» պայքարի նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, մինչդեռ 5165-ը կողմ է եղել միայն կառավարության հրաժարականի պահանջին, ըստ էության հաստատվում են այն լուրերը, որ սա Արմեն Սարգսյանի պրոյեկտն է: Վերադառնալով նախագահի հետ հանդիպման բովանդակությանը, որը ներկայացվել է հաղորդագրության մեջ .«Հանդիպմանը ընթացքում նախագահին ուղղված մի շարք հարցադրումների և մտքերի փոխանակման արդյունքում, «5165 շարժման» անդամները, մասնավորապես, ստացել են հետևյալ տպավորությունները. 

1.Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սերտորեն կապված է Արցախյան հիմնախնդրի հետ, որին առնչվող որոշումների կայացման հարցում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է մենաշնորհ:
2 Նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից:
3. ՀՀ նախագահը պետության արտաքին քաղաքական որոշումների կայացման, ձևավորման գործընթացների, արտաքին քաղաքականության համակարգման կամ իրականացման առումով փաստացի սահմանադրական լիազորություններ չունի: ՀՀ նախագահի սահմանադրաիրավական լիազորությունները վերաբերում են արդեն իսկ կնքված միջազգային պայմանագրերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցերին»:

Իր հյուրերի մոտ Արմեն Սարգսյանը հիշեցրել է նաեւ, որ գործող իշխանությունները հաշվի չեն առնում իրեն, ուստի շարժումը եկել է այն եզրահանգման, որ «ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հարցում խիստ կարևոր է իրականացնել սահմանադրական իրական փոփոխություններ՝ ապահովելով իշխանությունների թևերի միջև փոխզսպումների և հավասարակշռման գործուն մեխանիզմներ»:
Ժողովրդական մի լավ խոսք կա՝ «Էշ մի սատկի, գարուն կգա» կամ գարունը բացվի կամ էշը ողջ կմնա, կամ իշատերը: Հիմա, երբ պետության գոյության, հայ ժողովրդի ինքնության հարցն է Փաշինյանն ու իր իշխանությունը դրել զոհասեղանին եւ ժամանակը գնում է ոչ հօգուտ մեզ, այս մարդիկ եկել-առաջարկում են, թե սահմանադրական փոփոխություններ անենք, որ իշխանության թեւերի միջեւ հավասարություն լինի, ասել կուզի, որ Արմեն Սարգսյանն էլ Նիկոլին հավասար հնարավորություններ ստանա, որ միասին լավ ավիրեն երկիրը:

Բայց նախեւառաջ սա նշանակում է, որ առնվազն մի հինգ տարի էլ հանդուրժել Փաշինյանին պետության ղեկավարի պաշտոնում, մեկ-երկու տարի սահմանադրական հայեցակարգ-նախագիծ մշակեն, երրորդ տարում ընդունեն, հեոո օրենքի պահանջով մեկ տարի էլ սպասեն նոր ընտրություններ անեն ու վերընտրեն դավաճանների իշխանությունը:
Իսկ ընդհանրապես Արմեն Սարգսյանի գործունեությունը դիտարկելով ինչ-որ առումով անգամ ուրախության զգացում ես ապրում, որ այս մարդը շատ լծակներ, լիազորություններ չունի, քանի որ ունեցածն էլ կամ չի օգտագործում կամ անում է ի վնաս պետության, ժողովրդի շահերին, հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Սրանում մենք համոզվեցինք հատկապես հետպատերազմական շրջանում: Ինչ վերաբերում է պնդմանը, թե Սարգսյանը տեղյակ չէ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացին, ապա այն առնվազն ծիծաղելի է: ՀՀ Սահմանադրությունը ՀՀ նախագահի համար սահմանել է, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Այս երկու հոդվածներն արդեն իսկ բավարար են, որ Արմեն Սարգսյանը «զոհի» կարգավիճակում չներկայանա:

Ամիսներ շարունակ ադրբեջանական զորքերը խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը նաեւ սահմանադրորեն ամրագրված դրույթ է եւ նախագահ կոչվածը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը: Իսկ ինչ է արել Սարգսյանը, բնականաբար ոչինչ, նա բյուջեի հաշվին իր արտասահմանյան վոյաժներն է վայելել՝ մերթ ընդ մերթ հարկ համարելով տեղեկացնել, որ այս կամ այն գործընթացի մասին ինքն իմացել է մամուլից: Թե ընդունենք, որ Փաշինյանն առանց քեզ է քննարկում մեր սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսը, հարց է ծագում՝ բա դու ինչի՞ գլուխ ես այդ պաշտոնում նստած, ինչու հրապարակային չես հայտարարում, որ քեզ՝ Սահմանադրության պահապանիդ հաշվի չեն առնում, քեզ ոտատակ են տվել, անկյուն մղել, որ դու դեմ ես այս ամենին, ընդդիմանում ես, մինչեւ անգամ՝ հրաժարական տալիս, նոր ընտրություն ես պահանջում ու այսպես հազար բան: Թե չէ ստացվում է կամ դու ես այս կապիկության մասին հյուրերիդ մասին պատմել, կամ էլ նրանք են որոշել ինչ որ հեքիաթ պատմել հանրությանը: Եթե Արմեն Սարգսյանն, իսկապես, նման բաներ է խոսել, ապա նրան ընդամենը մեկ հարց պետք էր տալ՝ ինչ է անում այդ պաշտոնում, ինչու է շարունակում ոչինչ չանելու համար մեր հարկատուներիս գումարներից մեծ բարձր աշխատավարձ ստանալ, շրջագայել, վայելել կյանքը:

Փաստորեն երկրում հազարավոր մարդիկ զոհվեցին ինչպես տիկին Էրատոն կասեր՝ հանուն ոչնչի, այս պաշտոնյան իմացավ մամուլից, թե չէ կփորձեր կանխել պատերազմը, Հայաստանի սահմաններն են գծում, այս մարդը չգիտի, մի օր Փաշինյանի հրաժարականն է պահանջում, հաջորդ օրը հանդիպում նրա հետ, Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց՝ մեր սուվերեն տարածքից 41 կմ վերցրել են, ձայն բառբառո հանապատի:

Հիմա դու՛ք, տիկին Տոնոյան, ցույց եք տալիս, որ քաղաքականապես անմեղսունա՞կ եք, թե մյուսներին եք անմեղսունակի տեղ դրել ու նման փորձում հրամցնել այս կրկեսը, եկեք հասկանանք տիկին Տոնոյան, դուք իսկապես, ապակողմնորոշված եք, թե փորձում եք հասարակությանն ապակողմնորոշել:

Այս ամբողջ թատրոնը խորացնում է նաեւ ամիսներ առաջ հրապարակ նետված այն տեղեկությունները, որ Աննա Հակոբյանը ուղիներ է գտել Կարին Տոնոյանի հետ շփման եւ ինչ-ինչ տարբերակով փորձել է կոտրված մոր սիրտը շահել: Իհարկե, մեր խոնարհումը նրա որդու հիշատակին, բայց քաղաքական հարցերում պարզ իրողություններըցանկալի տեղ ներկայացնելը, առնվազն նիկոլություն է:

Անի Սահակյան

դիտվել է 7952 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am