«Թանկարժեք» տղան

Հայաստանի ողբերգությունն այն է, որ անկախությունից հետո չստեղծվեց այնպիսի քաղաքական համակարգ, որ բացառվի պատահական մարդկանց, դեմագոգների, պոպուլիստների, կասկածելի տեղերից սնվողների, անգրագետների, անհայրենիքների մուտքը պետական կառավարման համակարգ, առավելևս՝ պետության ղեկավարի կաբինետ։

Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ։ Դա մեր երկրի ողբերգությունն է։ Բայց, ինչպես հայտնի է, ողբերգությունը միայնակ չի այցելում։ Նիկոլն իր հետ բերեց բազմաթիվ իր նմաններին՝ չտես, անգրագետ, ագահ։ Դա դարձավ կրկնակի ողբերգություն մեր երկրի համար։

Նիկոլի բերած փորձանքներից մեկը Ալեն Սիմոնյանն է։ Սրան սկզբում նշանակեցին ԱԺ փոխխոսնակ։ Նա այնքան քծնեց Նիկոլին, որ հասավ ԱԺ խոսնակի պաշտոնին։

Հեղափոխությունն այդպիսի բան է։ Ալիքը բարձրանում ու տակի կեղտին բերում է ջրի երես։ Ալենն այդ տարբերակով բարձրացել է ԱԺ նախագահի աթոռին։ Չլիներ հեղափոխությունը, Ալենը կշարունակեր իր անիմաստ գոյությունն օլիգարխներից մեկի կայքում, կշարունակեր նախկին իշխանությունների ցուցումով մասնակցել «դեմ ենք 150 դրամով մառշռուտնիներին» ակցիաներին, էժանագին միավորներ կհավաքեր, անտաղանդ կպարեր էժանագին հեռուստաշոուներում, կնկարահանվեր տափակ սերիալներում, փող–մող կկպցներ ու կշարունակեր «ընդդիմադիր ակԾիվիստ» աշխատել։ Հեղափոխությունը, սակայն, հաճախորդ Նիկոլին սարքեց վարչապետ, Ալենին՝ ԱԺ նախագահ։ Վերջինիս սիրտը խորհրդարանի խոսնակի պաշտոնում նոր «պադավատ» է ուզում՝ BMW։ Էն ֆիկտիվ գյադեն ասում է, թե, իբր, առաջվա «պադավատի» «կառոբկեն» լավ չէր աշխատում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ․․․

«Պադատավատապետությունից» բողոքող Նիկոլը «S» դասի «Mersedes»–ը «Mersedes»–ի հետևից է փոխում։ Ալենն էլ որոշել է իր «պադավատը» թարմացնել ու մոտ 200 հազար դոլարանոց BMW–ի անցնել։

Հիմա Ալենին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են այդ թեմայով (և ոչ միայն այդ թեմայով)։ Նա վազել է «թավշիստների» սիրած «1in.am» ու սկսել մուննաթ գալ, թե բա ինչպե՞ս կարող էի նոր ավտոմեքենա չառնել, երբ հինը լավ չէր աշխատում։

Ասֆալտի օլիգարխ դարձած Ալենը տխրահռչակ Արման Բաբաջանյանին պատկանող թուրքամետ այդ լրատվամիջոցի եթերից իր լավությունից էր խոսում։ Ասում էր, թե կարող էր իրեն թույլ տալ և 550 հազար դոլարանոց ավտոմեքենա առնել, բայց «ադալժենի» է արել հայ ժողովրդին ու բավարարվել է ընդամենը 200 հազարանոցով։

Ալենը թուրքամետ կայքում նաև «թույն բացահայտում» է արել։ Ասել է՝ հենց որ ես դրսում լավ հանդիպումներ եմ ունենում, իմ դեմ արշավ են սկսում։

Ինքը մոտիկից Մատվիենկոյին է տեսնում, Լավրովին է տեսնում ու իրեն մեծ մարդ զգում։ Հեղափոխական ալիքի բերած սույն Ալենին թվում է, թե ինքն այնքան մեծ բան է դարձել, որ իր դեմ հատուկ քարոզարշավ կա։ Ինքը երևի չգիտի «Անորսալի Ջոյի» պատմությունը։ Չգիտի, որ ինքը ոչ մեկի «տանձին» չի, որ իր դեմ հատուկ արշավ անեն։

Ալենն իշխանափոխությունից հետո մոռացվելու է և հետաքրքրելու է բացառապես իրավապահներին՝ ասֆալտի տենդերների գործով (ուշագրավ է, որ թուրքամետ տաղավարում Ալեն Սիմոնյանը ցույց տվեց, որ շատ լավատեղյակ է ասֆալտի տենդերներից, շուկայի մասնակիցներից, եղբոր գործերից և այլն)։

Ի դեպ, Ալենը բողոքում էր, թե բա իր դարակազմիկ արտասահմանյան այցերը թողած, քննարկվում է իր ավտոն՝ մոռանալով, որ իր այցերն էլ են լայնորեն քննարկվել։ Օրինակ՝ հունական Միկոնոսում իր «դիսկոտեկային դիվանագիտությունը»։ Ահա այսպիսի «թանկարժեք» տղա է Ալենը։

Մի խոսքով, թանկ, շատ թանկ է նստում «թավշիկուսների» իշխանությունը Հայաստանի վրա։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2559 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am