Հրապարակը գրում է. Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Վերջինս նախկին գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, պատգամավոր էր դարձել դաշինքի անդամ «Առաքելություն» կուսակցության քվոտայով, սակայն պատերազմից հետո, երբ ՔՊ-ն որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին, «առաքելականները» չընդգրկվեցին ցուցակում։ Ավելին` «Առաքելությունը» վերակազմավորվեց «Ապրելու երկիր» կուսակցության եւ գնաց Ռուբեն Վարդանյանի հետ:
Սակայն «Առաքելության» այն հատվածը, որը դուրս է մնացել նոր ֆորմատից, հարել է ՔՊ-ին: Այսինքն, ինչպես Սերժ Սարգսյանն էր անում ժամանակին, Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել է թիմակիցներին չնեղացնելու, անգործ չթողնելու եւ թշնամիների բանակը չհամալրելու ձեռագիրը: Դա է Սողոմոնյանին նոր պաշտոնի տեղավորելու ենթատեքստը։ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովում նրա թեկնածությունը երեկ հավանության է արժանացել, հարցը կքննարկվի առաջիկա ԱԺ նիստի ընթացքում, եւ գաղտնի քվեարկությամբ կընտրեն կամ չեն ընտրի այդ պաշտոնում։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը