Փաշինյանը կասկածներ ունի. նա դատախազությանը հանձնարարեց պարզել քովիդի մահերի իրական թվերը (video)

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում որոշակի մեղմացում կա:

«Մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել, որը դեռևս Հայաստանում չկա, բայց դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամը ինչ նոր ազդեցություն կարող է ունենալ», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում չպետք է թուլացնել զգոնությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ ու միակ միջոցը կորոնավիրուսի դեմ պայքարելու:

«Մեր բոլոր ջանքերը պիտի շարունակենք ուղղել՝ պատվաստումների գործընթացը արագացնելու ու բավարար շեմը անընդհատ բարձրացնելու: Արդեն առաջին դեղաչափ ստացել է 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 23,9 տոկոսը», - նշեց նա:

Նախարարի խոսքով՝ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք, կատարվել է 9013 թեստավորում, մահացել է 21 քաղաքացի:

Նա նշեց, թե ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը 1068 է, իսկ հոսպիտալացված 2349 քաղաքացուց 87-ն է, որ պատվաստված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ:

Նախարարն էլ ասաց, որ ուսումնասիրությունները շարունակվում են, ամբողջական պատկեր ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնեն:

Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց, թե պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ:

«Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի ու հարցի հստակ պատասխան ունենանք», - նշեց վարչապետը:

դիտվել է 284 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան Շիրակում 21-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է քարե պարսպին. կա զոհ Ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել Ահազանգ. Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվում «Տերը մեզ հետ է»․ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում Մասյացոտնի թեմի տեղապահի պատգամը հնչեց Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է․ Արամ Վարդևանյան Եմենի ափերի մոտ զինված անձինք նավթատար տանկեր են առևանգել Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում․ Civilnet Մերցը Երևան չի գա Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն. կա վիրավոր Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչուները Եթե Ադրբեջանին մոտ լինելը լավ է, թող կառավարությունը գնա Ադրբեջան Պապիկյանը, փաստորեն, այդպես էլ չի իմացել, որ սպայի կոչումը շնորհվում է ցմահ․ հայտարարություն 171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am