Դեբիլության մարաթոն

Երբ շաբաթներ առաջ Հայաստանում Ադրբեջանի դեսպանը կամ նույն ինքը՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր, թե ի պատասխան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրմանը հայկական կողմը պատասխան քայլով հանդես կգա, այսինքն մի մաքսակետ էլ ինքը կտեղադրի, մեզ թվում էր, թե ադրբեջանական այս խոսափողը ընդամենը փորձում է մեղմել իրավիճակը, հանդարտեցնել մարդկանց զայրույթը:
Նման կարծիք ձեւավորելու համար հիմք հանդիսացավ նաեւ Գրիգորյանի խուսափողական պատասխանն այն հարցին, թե «ադրբեջանցիներն օգտվելո՞ւ են այդ ճանապարհից, որ մենք էլ մաքսակետ տեղադրանք»: ԱԽ քարտուղարը ջախջախիչ պատասխան է տվել՝ նշելով, որ տրամաբանական չէ, որ ադրբեջանցիները կօգտվեն ճանապարհի հայկական հատվածից։ Ըստ նրա՝ նույն կերպ նաև տրամաբանական չէ, որ հայկական կողմը օգտվի ճանապարհի ադրբեջանական հատվածից, քանի որ կա Տաթև-Աղվանի ճանապարհը ։ «Բայց կարող է ադրբեջանցիները, օրինակ, Սանասարից Էյվազլի գնալու համար այդ ճանապարհից օգտվեն, իսկ դրա մի մասը նաեւ ՀՀ տարածքով է անցնում, եւ այդ հատվածից օգտվելու դեպքում մենք նույնպես մաքսային հսկողություն կիրականացնենք ու մաքսային վճար կգանձենք Ադրբեջանի քաղաքացիներից»,- պատկերավոր բացատրել է ԱԽ քարտուղարը։ Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։Գրիգորյանի հայտարարությունից շատ չի անցել եւ, ահա, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը աչքալուսանք է տվել՝ մաքսակետը տեղադրված է: Հիասթափույամբ ավելացրել նաեւ, որ ադրբեջանական որևէ մեքենա դեռևս չի հատել ՀՀ սահմանը։
«Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս–Կապան ավտոճանապարհին։ Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը ու մաքսային ծառայություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Բադասյանը և հավելել, որ մաքսային ծառայողների համար հավուր պատշաճի պայմաններ ստեղծելու աշխատանքներ են տարվում։
Հարցին, արդյոք հարմար պայմաններ ասելով նկատի ունի ծառայողների` շենքերում տեղակայումը, նա ընդգծեց, որ շենքերին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են։ «Մեր պետական որոշ ծառայողներ արդեն իրականացնում են ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական աշխատողներն են, մինչև հավելյալ հարմարությունների ստեղծումը», - ասել Բադասյանը։
Նա նպատակահարմար չհամարեց մանրամասնել, թե որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։
Ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունում պետական բարձր պաշտոններում ներկայացված են գենետիկ ապուշները, կամ էլ փորձում են մի ողջ ժողովրդի ապուշացնել:
Աշխարհում չեք գտնի գեթ մի երկիր, որ իր պետության ճանապարհներին (խոսքը սահմանի մասին չէ) մաքսակետ դնի , բայց ինչպես տեսնում ենք մերոնք դրել են, իսկ դա նշանակում է, որ առանց դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի Նիկոլ Փաշինյանը գծել է ՀՀ սահմանները եւ Գորիս-Կապան ճանապարհից այլեւս սկսվում է Ադրբեջանը: Իրավիճակի տրագիկոմեդիան դրանում է, որ Փաշինյանի իշխանությունը անգամ դա չի բաշարում: Մի կողմից ՊԵԿ նախագահը հայտարարում է, թե մաքսակետ է տեղադրված, մաքսային ծառայողներն արդեն աշխատանքներ են իրականացնում, մյուս կողմից հայտարարել, որ այդ աշխատակիցների համար հավուր պատշաճի պայմաններ ստեղծելու աշխատանքներ են տարվում, ապա չի գաղտնազերծել՝ եթե արդեն աշխատում են, որտեղ են տեղակայված:

Փաստն այն է, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում հայկական կողմը որեւէ շինություն չի սարքել, անգամ մի «բուդկա» չի տեղադրել, որը կհուշեր, թե մենք էլ ենք տեղում, հսկում ենք ադրբեջանցիների շարժը, թույլ չենք տալիս, որ ադրբեջանական ավտոմքենաներ անցնեն մեր կողմ: Հիմա կամ այդ աշխատակիցներն անտեսանելի են, կամ էլ իրականությունն այն է, որ Փաշինյանը բացել է մեր պետության դռները կիրթ բարեկամների առջեւ եւ նոր աղետը դեռ առջեւում է:

Անի Սահակյան

դիտվել է 3149 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am